>





Տեսչական մարմինները և ոստիկանությունը զգուշացնում են տնտեսվարողներին խստորեն պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և փակ տարածություններում կրել դիմակ:





«Տեսչական մարմինները և ոստիկանությունը զգուշացնում են. հարգելի քաղաքացիներ և տնտեսվարողներ, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված՝ վերահսկողությունը խստացվում է:




Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակ փակ տարածություններում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Сообщение Կորոնավիրուսի դեպքերի թվի աճով պայմանավորված՝ վերահսկողությունը խստացվում է появились сначала на MediaNews.


от admin

-->