>


Իրինա Յոլյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է։ Այդ մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալուց։








Քոչարյանի զոհերը

Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում տեղի է ունենում Իրինա Յոլյանի կալանավորման հարցի քննարկումը։


Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանը։



Իրինա Յոլյանին և Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, առանձնապես խոշոր չափերով), իսկ Մենուա Հովսեփյանին նաև 149 հոդվածի 1-ին կետի 1-ին մասով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով)։

Сообщение Դատարանում քննարկվում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի կալանավորման հարցը появились сначала на MediaNews.


от admin

-->