>


Արագ մարինացված բուլղարական պղպեղ՝ ձմռան համար

Այս բաղադրատոմսով պատրաստված բուլղարական պղպեղը ստացվում է շատ ախորժելի, հարմար է ցանկացած ուտեստի հետ մատուցելու համար:










Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • բուլղարական պղպեղ, կարելի է տարբեր գույների՝ 5կգ

մարինադի համար.

  • ջուր՝ 1լ
  • ձեթ՝ 1.5բաժակ
  • քացախ 70%՝ 2ճ.գ.
  • շաքարավազ՝ 1.5 բաժակ
  • աղ՝ 0.5 բաժակ
  • սխտոր, մաղադանոս




Պատրաստման եղանակ. 



Պղպեղը կտրել մեջտեղից, հեռացնել կորիզները:

Մարինադը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները և դնել կրակին: Եռացող մարինադի մեջ դնել պղպեղները և եփել 2 րոպե: Ավելացնել մանր կտրատած սխտորն ու կանաչին: Եփել ևս 1 րոպե:

Պղպեղը դնել ստերիլիզացված բանկաների մեջ, լցնել եռացող մարինադը և փակել:

Պահել շուռ տված և ծածկոցով փաթաթված վիճակում՝ մինչ լիարժեք սառելը:

Похожее изображение

Բարի ախորժակ:


от admin

-->