>


Հավանաբար կրունկները մաքրելու ու հարթեցնելու համար կիրառել եք բազմաթիվ միջոցներ՝ վաննաներ, յուղեր, աղեր… Երևի կհամաձյնեք, որ ոչ բոլոր միջոցներն են ապահովում լավ արդյունք:

Շատերն օգտագործում են չեչաքար, բայց քչերին է հայտնի, որ դրա երկարատև օգտագործման դեպքում մաշկն ավելի կոշտ է դառնում:

Ահա հրաշալի բաղադրատոմս, որը կհարթեցնի կրունկները՝ արագ, արդյունավետ ու առանց բացասական հետևանքների:










Բուժիչ դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է.

  • 1թ.գ. ատամի մածուկ
  • 1թ.գ. գլիցերին
  • 1թ.գ. նուշի եթերայուղ

Ինչպես տեսնում եք, բոլոր բաղադրիչները միևնույն քանակության են, այնպես որ անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել կամ պակասեցնել քանակը: Կարող եք միանգամից շատ խառնուրդ պատրաստել՝ մի քանի օգտագործման համար: Այն չի կորցնի օգտակար հատկությունները:




Բոլոր բաղադրիչները միացնել հարմար տարայի մեջ, խառնել փայտե գդալով կամ անպետք ատամի խոզանակով: Քսել կրունկներին:

Հատկապես ուշադրություն դարձնել կոշտացած մաշկի հատվածներին: Քսելուց հետո ծածկել տոպրակով և գուլպաներ հագնել:



40 րոպե անց լցանալ գոլ ջրով:

Որպեսզի լավ արդյունքը պահպանվի, վերջում սնուցող քսուք օգտագործել:

Այս միջոցը կարելի է կիրառել շաբաթական 1 անգամից ոչ հաճախ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->