>


Եթե ձեզ նույնպես անհանգստացնում է կախված կոպերի խնդիրը, կարող եք փորձել տնային պայմաններում պատրաստվող այս բնական միջոցները:

Համաձայնեք, որ դեմքը մարդու գլխավոր մասերի մեկն է, և եթե լինում է որևէ թերություն, դա չի կարող ուրախացնել: Մաշկը ավելի ծերացած տեսք է ունենում արևի ճառագայթների, տոքսինների ազդեցության և վնասակար սովորություններ ունենալու հետևանքով: Այնպես որ կարևոր է հետևել կոպերի գեղեցկությանն ու երիտասարդությանը:

Как убрать нависшее веко: правильный макияж и маски





Այս խորհուրդները կօգնեն ձեզ:


Խնձոր և մեղր





Տվյալ խառնուրդը ավելի հարմար է որպես պրոֆիլակտիկ միջոց օգտագործելու համար: Դիմակի դրական հատկությունների շնորհիվ այն անվնաս է, այնպես որ կարող եք քսել ամբողջ դեմքին՝ ալերգիկ ռեակցիայի բացակայության դեպքում: Դիմակը պիտի ազդի կես ժամ, ինչից հետո այն պետք է լվանալ գոլ ջրով՝ շրջանաձև շարժումներ անելով:

Яблуко и мед: стоковые картинки, бесплатные, роялти-фри фото Яблуко и мед | Depositphotos

Պրոցեդուրան կրկնել քնելուց առաջ՝ շաբաթական 3 անգամ:


Անհրաժեշտ է.


  • 1 հասած խնձոր
  • 2 ճ.գ. մեղր

Ինչպես պատրաստել բուժիչ դիմակը.

Խնձորը տրորել, որ պյուրե ստացվի: Դա կարող եք անել բլենդերով կամ մսաղացով:

Ավելացնել մեղրը և խառնել, որ մածուկանման զանգված ստացվի:


Երիցուկ և վարունգ



Այս միջոցը կգերազանցի ձեր բոլոր ակնկալիքները:

Անհրաժեշտ է.

  • երիցուկի ծաղիկներ, կարեի է նաև չոր՝ 2 ճ.գ.
  • 250 մլ մաքուր ջուր
  • կես վարունգ

5 эффективных способов избавиться от нависшего века | На каблуке | Яндекс Дзен

Ինչպես պատրաստել բուժիչ դիմակը.

Եռացնել ջուրը, լցնել երիցուկի վրա: Սպասել կես ժամ, որ թրմվի և սառի:

Քամել լուծույթը և վարունգի հետ միասին հարել բլենդերով:

Ստացված լոսյոնը պահել սառնարանում՝ մոտ 3 ժամ:

Արդյունքում ստացվում է թեթև միջոց, որը կարող եք կիրառել օրական 2 անգամ: Պետք է քսել այն կոպերին և աչքերի շուրջ հատվածում, թողնել 20 րոպե, ինչից հետո լվանալ ջրով:

Սա օգտակար է ոչ միայն կախված կոպերի, այլև աչքերի տակ կապտուկների դեպքում:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->