>


Եթե դուք նույնպես խուսափում եք խմորիչով խմոր պատրաստելուց, քանի որ վստահ եք, որ այն շատ ջանքեր ու ժամանակ է պահանջում, ուրեմն դեռ չգիտեք այս բաղադրատոմսի մասին:

Այս արագ կարկանդակները կուրախացնեն համով, բույրով և պատրաստման հետաքրքիր եղանակով:

пирожки с яйцом




Քոչարյանի զոհերը

Իհարկե, կարող եք փոփոխել միջուկը՝ օգտագործելով ինչպես աղի, այդպես էլ քաղցր բաղադրիչներ: Բայց կարևորն այն է, որ խմորի հետ աշխատելը հեշտ է ու հաճելի:


Անհրաժեշտ բաղադրիչներ.





  • կարագ՝ 250 գ
  • կաթ՝ 250 մլ
  • շաքարավազ՝ 1 ճ.գ.
  • աղ՝ 1թ.գ.
  • խմորիչ՝ 11 գ
  • ալյուր՝ 500 գ
  • ձու՝ 4 հատ
  • կանաչ սոխ՝ 180 գ

Պատրաստման եղանակ.

Եփել ձուն, սառեցնել, կտրատել մանր խորանարդիկների: Մանրացնել սոխը: Հալեցնել 50 գ կարագ, մեջը լցնել կես թ.գ. աղ ու կանաչ սոխը: Քիչ անց լցնել կտրատած ձուն, լավ խառնել:

Այդ ընթացքում տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի:

яично-луковая начинка



Հալեցնել մնացած կարագը, ու քանի դեռ այն տաք է, մեջը լցնել սառը կաթն ու խառնել: Ավելացնել շաքարավազը, 0,35 թ.գ. աղ և խմորիչ: Խառնել՝ մինչ շաքարավազի լիարժեք լուծվելը:


Թողնել, որ 5 րոպե սառի:

опара для теста

Լցնել խառնուրդը լայն տարայի մեջ, աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը՝ ընթացքում գդալով խառնելով:



Պիտի ստացվի փափուկ, բայց ձեռքերին չկպչող խմոր:

дрожжевое тесто

Բաժանել խմորը 6 հավասար մասերի, յուրաքանչյուրը գրտնակել շատ բարակ, կիսաթափանցիկ շերտ ստանալով՝ մոտ 45 * 25 սմ: Միջուկ դնել լայն կողմի վրա և ձիգ փաթաթել: Եզրերն ամրացնել:

рулет с начинкой

Ձեռքի ափի կողքի հատվածը թաթախել ալյուրի մեջ և ռուլետները բաժանել առանձին կարկանդակների: Ծալել կողքի հատվածները և միջուկով բուլկիները տեղափոխել տապակի մեջ:

Թխել  20–25 րոպե՝ մինչ ոսկեգույն երանգ ստանալը:

пирожки с яйцом

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->