>

Դանիել Դանիելյանը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարի 9-ին, 6 ամիս ծառայել է Մատաղիսում հետո տեղափոխվել Թալիշ: 3 օր շրջափակման մեջ է եղել, հետո դուրս են եկել շրջափակումից, զանգել է մայրիկին և ուրախ հայտնել, որ ողջ են մնացել:





Դանիելի մայրը՝ Նաիրան պատմում է, որ երազ է տեսել, թե ինչպես է որդին հրթիռակոծությունից զոհվել. «Երազիս տեսա, թե ինքը ոնց ա զոհվել, որ մասում, ինչ դիրքով, ինչ հրթիռակոծությամբ»:





«Բոլորն ասում էին, որ տղայիս հետ ընկերական եմ, ոնց որ իր ընկերը լինեմ, բայց որ ընկերը լինեի կողքը կլինեի»,- ասում է հայրը՝ Արա Դանիելյանը:


Դանիել Դանիելյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 18-ին: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին:

Մանրամասները՝  Իրավաբան.net-իտեսանյութում



 

Сообщение Պատերազմում զոհված Դանիել Դանիելյանն այսօր կդառնար 21 տաերկան появились сначала на MediaNews.


от admin

-->