>


Մարտակերտի զորամասերից մեկի կրակային դիրքում հուլիսի 26-ի երեկոյան ժամկետային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Գրիգորյանը նրա մոր՝ Հռիփսիմեի խոսքով, անհասկանալի պայմաններում է մահացել:








Քոչարյանի զոհերը

Քննչական կոմիտեն գործը հարուցել է «Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը» հոդվածով (Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ):

Հռիփսիմեն վիրավորական է համարում Քննչական կոմիտեի պահվածքը, նրանց կողմից հապճեպ տարածած ինքնասպանության վարկածը: Նրա խոսքով՝ տղան պատերազմից հետո եկել է տուն, Ամանորը նշել են միասին, նրա հոգեբանական վիճակը կայուն է եղել, շատ լավ է զգացել իրեն: Պատերազմից հետո նրան ուղարկել են Վայքի զորամաս, սակայն 15 օր այնտեղ ծառայելուց հետո Սարգիսն ինքնակամ նորից մեկնել է Արցախ՝ մորն ասելով, որ պետք է իր ընկերների կողքին լինի:


Ժամկետային զինծառայող Սարգիս Գրիգորյանը Արմավիրի Մյասնիկյան գյուղի բնակիչ էր: Նա հերոսաբար մարտնչել է 44-օրյա պատերազմում, ոտքի հատվածում ստացել վիրավորում, մեջքին՝ վնասվածքներ: Մոր խոսքով՝ այսքանից հետո որդու մահը ինքնասպանություն հայտարարելը անհասկանալի է և վիրավորական: Նա հավելեց, որ Սարգիսի հետ խոսել են մահից կես ժամ առաջ և ոչ մի տարօրինակ բան չեն նկատել. նա չափազանց բարձր տրամադրություն է ունեցել, և պահվածքն էլ սովորական է եղել:



Մանրամասն՝ տեսանյութում:

Сообщение 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Գրիգորյանի մայրը վիրավորական է համարում օրեր առաջ որդու մահն ինքնասպանություն որակելը появились сначала на MediaNews.


от admin

-->