>





Այսօր՝ օգոստոսի 18-ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-26թթ. գործունեության ծրագիրը:





Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր համարեց ծրագրում վերնագրված «Ռազմավարական պլանավորում և քաղաքականությունների մշակում» հատվածը: «Մեր խնդիրն է, որ այս դահլիճում ընդունված յուրաքանչյուր որոշում տեսանելի և բացատրելի կապ ունենա ռազմավարությունների, խոստումների, նպատակադրումների հետ»,- նշեց նա:
Ինչպես ընդգծեց վարչապետը, կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և կառավարումը:




Նրա խոսքով՝ ճանապարհային քարտեզի առաջին կետը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացը վերականգնելն է և Լեռնային Ղարաբաղում, որքան հնարավոր է, բնականոն կյանքը վերականգնելը. «Մենք շարժվում ենք դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի լիարժեք վերականգնում, և ՀՀ-ն մի քանի անգամ հայտարարել է, որ ողջունում է համանախագահների այդ մտադրությունը: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձրագույն մակարդակով ներգրավվել բանակցային գործընթացին»:

Сообщение Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց համանախագահների հովանու ներքո բանակցությունները վերսկսելու Հայաստանի պատրաստակամությունը появились сначала на MediaNews.


от admin

-->