>





Այսօր՝ օգոստոսի 18-ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-26թթ. գործունեության ծրագիրը: Կառավարության ծրագիրն ունի 6 բաժին, որի 1-ին բաժինը կոչվում է Անվտանգություն և արտաքին քաղաքականություն:





Որպես ՀՀ անվտանգության առանցքային գործոն վարչապետ Փաշինյանը նշեց բանակի արդիականացումը. «Հայաստանում սկսվել և մեծ ծավալով ընթանում է զինված ուժերի բարեփոխման գործընթացը: Հայաստանի անվտանգության ապահովման հաջորդ կարևոր գործոնը հայ-ռուսական ռազմավարական դաշինքն է և ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը արձանագրում ենք որպես մեր երկարատև ռազմավարություն»:
Նա նշեց, որ հաջորդ գործոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է և ընդգծեց այդ դերը ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցման գործում. «Մենք մեր ծրագիրը և ծրագրային դրույթները ձևակերպել ենք այնպես, որ այն մաքսիմալ համարժեք լինի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչերին»:




Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սահմանապահ ծառայության տարածքները կընդլայնվեն. «Սա նաև խաղաղ տարածաշրջանային օրակարգը առաջ մղելու մեր նկատառումն է արտահայտում, որովհետև սահմանապահները սովորաբար ստանձնում են խաղաղ գոտիների պատասխանատվությունը»::
Նա հավելեց, որ առաջիկա 5 տարվա մեջ ՀՀ-ում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն: Փաշինյանն ընդգծեց նաև, որ անվտանգության ապահովման գործոն են նաև տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը:

Сообщение «Սահմանապահ ծառայության տարածքները կընդլայնվեն…». Նիկոլ Փաշինյան появились сначала на MediaNews.


от admin

-->