>


Շուշիի շրջանի Եղցահող համայնքը վերջին օրերին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, նախ՝ ադրբեջանական զորքերի թիրախային կրակոցների, ապա նշված տարածքից մեր զորքերի դուրսբերման մասին հայկական մամուլում շրջանառվող լուրերի պատճառով:








Քոչարյանի զոհերը

Սակայն հայկական զինվորական ստորաբաժանումները նշված տարածքից դուրս չեն եկել:

Եղցահողի հատվածում որևէ տագնապալի իրավիճակ չունենք. ռազմական փորձագետը ներկայացրել է իրավիճակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնել է ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանը:


«Իրականում ուզում եմ վստահեցնել, որ Եղցահողի հատվածում մենք որևէ տագնապալի իրավիճակ չունենք: Ընդհակառակը՝ օրեր առաջ տարածքում ամրացել են ռուսական խաղաղապահ զորքերը, իսկ մեր զորամիավորումներն այնտեղից դուրս չեն եկել, այլ վերախմբավորվել են: Շփման գծում գուցե ինչ-որ գործընթացներ տեղի են ունեցել, սակայն վստահեցնում եմ, որ դրանց արդյունքում մենք ոչ մի տարածքային կորուստ չենք ունեցել:



Ավելին, այդ գործընթացները նպաստելու են տվյալ ենթաշրջանում լարվածության թուլացմանը և անվտանգության մակարդակի բարձրացմանը, քանի որ մեր զորամիավորումների կողմից տեղում մի շարք քայլեր են կատարվում, և նմանատիպ գործողություններ իրականացնում են նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից:», — նշել է Վլադիմիր Հարությունյանը:

Ռազմական փորձագետի խոսքով՝ բնականաբար, բոլոր այս գործընթացները տեղի են ունենում ռուս խաղաղապահերի միջնորդությամբ:

Сообщение Եղցահողի հատվածում որևէ տագնապալի իրավիճակ չունենք появились сначала на MediaNews.


от admin

-->