>


Գուցե խոսքերս ձեզ տարօրինակ թվան, բայց պիտի ասեմ. ես թոռներիս հանդեպ անտարբեր եմ: Երկուսն էլ կարծես օտար լինեն… — օրեր առաջ պատմում էր մեր հարևանուհին՝ մեր խոհանոցում սուրճի սեղանի շուրջ նստած, —իսկ ես չեմ կարողանում բացատրել, թե ինչու է այդպես: Հավանաբար խնդիրը հարսս է, ավելի ճիշտ մեր հարաբերությունները:

Пятидесяти четырехлетняя бабушка: «Я своих внуков не люблю. Они для меня чужие»

Նրա հետ միշտ լարված հարաբերություններ ենք ունեցել: Ու դա սկսվեց հենց այն պահից, երբ նա ոտք դրեց մեր տուն: Ինչպես ինձ թվաց, նա ուզում էր խլել մեր տունը: Լավ, չխլել, փոխանակել: Հարսս ու տղաս ապրում են 1 սենյականոց բնակարանում, որը մենք ենք նվիրել նրանց հարսանիքին: Իսկ իմ ու ամուսնուս տունը 3 սենյականոց է: Ու երբ հարսս հղի էր երկրորդ երեխայով, սկսեց հաճախ ակնարկել, որ դեմ չէր լինի փոխվել տներով:










Մեր հարևանուհին հարսին խորամանկ ու շահամոլ է անվանում:



Երբ ուղիղ ասացի, որ չեմ պատրաստվում փոխանակել, հարսս սկսեց ինձ թոռներիս միջոցով մանիպուլյացիայի ենթարկել: Հայտնեց, որ թույլ չի տա երեխաներին տեսնել, մնալ նրանց հետ: Վստահ էր, որ կմտափոխվեմ, բայց սխալվեց: Ինձ դա բոլորովին պետք չէ, առավոտից գիշեր տակդիր պիտի փոխեմ թե՞ կաթնախառնուրդ սարքեմ:


Я не люблю своих внуков. Они для меня чужие | bomba.co

Ու ի՞նչ, հիմա էլ չեք շփվում ձեր թոռների հետ:



Վայ, ինչ ես ասում, գրեթե ոչ: Ես ինքս ցանկացա կրճատել մեր հանդիպումները: Հասկանում ես չէ՞, փոքր երեխաներն ինչպես են աղմկում, իսկ ես արդեն այն տարիքում չեմ, որ վազեմ նրանց հետևից: Թող տոներին գան, բավական է:

Բայց չէ որ նրանք քո ընտանիքն են, քո հարազատ որդու երեխաները…

-Հա, գիտեմ, հետո ինչ: Որդուս սիրում եմ, բայց նրա երեխաներին չեմ կարողանում: Համ էլ հարսիս երեխաներն են, թող նա էլ մտածի…

Մեր զրույցից շոկի մեջ եմ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->