>


Հայաստանի Հանրապետության երկաթուղու ոլորտում մինչև 2024 թվականը շուրջ 39 միլիարդ դրամի ներդրում է նախատեսվում:








Կառավարության նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Բավականին երկար և մանրամասն քննարկում ենք ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ: Շատ ուրախ եմ արձանագրել, որ ձեռք է բերվել համաձայնություն, և կարող ենք ակնկալել, որ իսկապես մինչև 2024 թվականը կունենանք բոլորովին այլ որակի երկաթուղի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև կարևորեց օդային տրանսպորտի ոլորտում փոփոխությունները:



«Հայաստանում հիմնադրվում է երկու տեղական ավիաընկերություն, իհարկե, օտարերկրյա ներդրմամբ, ինչը ոչ թե վատացնում է գնահատականը, այլ լավացնում: Այստեղ օդային փոխադրումների ոլորտը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու բավականին լավ դինամիկա է ցուցաբերում: Մեր խնդիրը պետք է այնպես լինի, որ այս ներդրումային հետաքրքրությունը ավելացնենք, զարգացնենք և կարողանանք աջակցել, որ տեղի ունեցող ներդրումները լինեն արդյունավետ»,- եզրափակեց Փաշինյանը:

Сообщение Հայաստանի երկաթուղու ոլորտում մինչև 2024 թվականը շուրջ 39 միլիարդ դրամի ներդրում է նախատեսվում появились сначала на MediaNews.


от admin

-->