>

ՌԴ шնшկնկալ шռաջшրկпւթյпւնը․ Թпւրքիան հшսшվ իր пւզшծին

Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Թուրքիայի հետ համագործակցությունը ինքնաթիռների ու ուղղաթիռների մատակարարման հարցում։





Այս ամսին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» պատվիրակության ղեկավար Դենիս Գիզունովը Ստամբուլում միջազգային IDEF-2021 պաշտպանական ցուցահանդեսին։





«Մենք Թուրքիայի հետ որոշակի խորհրդակցություններ ենք անցկացնում նրանց ТF-X ծրագրի հետ կապված (թուրքական 5-րդ սերնդի կործանիչների ստեղծման ծրագիր), որ աջակցենք թուրքական կողմին։ Ավելին, մենք պատրաստ ենք ավելի լայն երկխոսության։

Իհարկե, Су-35 հանդիսանում է պոտենցիալ արտադրանք Թուրքիայում առաջմղման համար, սակայն թուրքական կողմը մինչև վերջ չի որոշել, որ ինքնաթիռը կապի համագործակցության ծրագրին։ Բայց մենք պատրաստ ենք համագործակցության նման զարգացման։


Ամեն դեպքում ոչ միայն ՀՕՊ միջոցների, այլև ինքնաթիռների ու ուղղաթիռների առաջմղումը մեզ համար լրացուցիչ է թուրքական ուղղության համար»,- ասել է Գիզունովը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է C-400 զենիթահրթիռային համակարգերից զատ Թուրքիային վաճառել նաեւ նրանց պաշտպանությունն ապահովող տեխնիկա։



Նշենք, որ այս տարվա մարտին էլ Ռազմատեխնիական համագործակցության դաշնային ծառայության մամուլի խոսնակ Վալերիա Ռեշետնիկովան էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Թուրքիայի հետ Су-35 և Су-57 կործանիչների հնարավոր մատակարարումների հարցում համապատասխան դիմումի դեպքում։

Թուրքիայի կողմից ռուսական կործանիչների հնարավոր գնման վերաբերյալ քննարկումներն էլ ակտիվացան 2019 թվականի օգոստոսին նախագահ Թայիփ Էրդողանի Մոսկվա կատարած այցից հետո: МАКС-2019 ավիասալոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այցելության ժամանակ Էրդողանը հետաքրքրություն էր ցուցաբերել «Սուխոյ» կոնստրուկտորային բյուրոյի ռազմական ինքնաթիռների նկատմամբ։

Դրանից հետո Էրդողանը հայտարարել էր, որ չի բացառում Су-35 և Су-57 կործանիչների գնման հնարավորությունը ամերիկյան F-35-ի փոխարեն։ Հավելենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից։

Сообщение ՌԴ шնшկնկալ шռաջшրկпւթյпւնը․ Թпւրքիան հшսшվ իր пւզшծին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->