>


Երբ հոգին հյուծված է և զրկված էներգիայից, մարմինն ուղարկում է հետևյալ նշանները…




Քոչարյանի զոհերը

Լինում է շրջան, երբ մենք փորձում ենք լավացնել մեր տրամադրությունը՝ փորձելով դրական տրամադրվել և կենտրոնանալ ավելի էներգետիկ մտքերի և արարքների վրա, միևնույնն է, մենք զգում ենք ճնշված։







Իսկ դրա պատճառն այն է, որ մեր հոգին էլ ապաքինվելու կարիք ունի, ինչպես և ձեռքի կոտրված ոսկորը։ Եվ չնայած նրան, որ հոգին չի երևում անզեն աչքով, դրա առողջությունն ու բարեկեցությունը շատ կարևոր են մեզ համար։


Եթե անտեսեք էներգիայի սպառվելու նշանները, դա կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։



Когда устала душа... | Василиса Премудрая | Яндекс Дзен

Այսպիսով, ահա նշանները, որ հոգին հյուծված է և զրկված էներգիայից։


  • ամբողջ օրվա ընթացքում միակ բանը, որ ուզում եք, հանգստանալն ու պառկելն է, թեկուզ կարճ ժամանակով։ Դուք հաճախ եք ձգտում նստել, պառկել, փակել աչքերը, իսկ առավոտյան մի կերպ եք վեր կենում անկողնուց։ Ձեր քունը դառնում է անհանգիստ, իսկ երազները փոխարինվում են սարսափներով։
  • ամբողջ մարմնում ցավ եք զգում։ Դուք կարող եք զգալ լարվածություն, գլխապտույտ, ստամոքսի ցավ, տեսողության վատացում, գլխացավեր՝ անսպասելի և առանց երևելի պատճառի։
  • երբ ձեզ հարցնում են, թե ինչը ձեզ հետ այն չէ, դուք չգիտեք, թե ինչ պատասխանել։ Դուք ինքներդ էլ չգիտեք, թե կոնկրետ ինչ եք զգում այդ պահին։ Գիտեք, որ ձեզ հետ ինչ-որ խորը և բարդ բան է կատարվում, սակայն չեք կարող բացատրել, թե ինչու եք ձեզ հենց այդպես զգում։
  • հաճախ եք ձեզ կոտրված զգում, քանի որ խախտվել է մարմնի և հոգու միջև հավասարակշռությունը։
  • ուժեղանում են ձեր էմոցիաները՝ ինչպես դրական, այդպես էլ բացասական։ Դուք դառնում եք անհավանական էմոցիոնալ մարդ, ով կարող է արտասվել առանց պատճառի։ Տրամադրության անկումները դառնում են սովորական երևույթ։
  • մշտապես ունենում եք քրոնիկ տագնապի զգացում։
  • ձեզ միայնակ եք զգում, նույնիսկ եթե այդ պահին շրջապատված եք մարդկանցով։ Դուք սկսում եք կասկածել բոլոր մարդկանց՝ կարծելով, թե նրանք ինչ-որ չար պլաններ ունեն ձեր դեմ։
  • զգում եք դառնություն, նախանձ, բարկություն կամ զղջանք այն ամենի հանդեպ, ինչ ձեզ շրջապատում է։ Չնայած նրան, որ, որպես կանոն, դուք կարեկցող, ներողամիտ ու հոգատար մարդ եք։
  • մշտապես զգում եք թուլություն, և ցանկացած ֆիզիկական ակտիվություն ձեզ հասցնում է հյուծվածության։ Նույնիսկ ձեր սիրելի մարզումները կարող են վերածվել տաժանագիր աշխատանքի։
  • հաճախ եք վախ և անվստահություն զգում, երբ մտածում եք սեփական ապագայի մասին։ 

Когда душа истощена и лишена энергии, тело подает сигналы 10-тью ...

Փորձեք ավելի շատ հանգստանալ՝ անջատելով հեռախոսն ու համակարգիչը, ազատ ժամանակն անցակցրեք անելով այն՝ ինչը ձեզ ուրախություն է պատճառում։  Ուշադիր եղեք, թե ինչ է ուզում ձեր հոգին։ Այդպես աստիճանաբար կարող եք կյանքից վերացնել այն ամենը, ինչը ստիպում է ձեզ զգալ հյուծված և դատարկված։


от admin

-->