>

Օրեր առաջ համացանցում մեծ տարածում էր գտել մի փոքրիկի հոլովակ, ով արտասվում էր  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պատճառով, մեկնաբանելով «ինքը լավ մարդ ա»:


Armdaily.am-ը պարզեց, որ  փոքրիկը հայ երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի թոռնիկն է:







Քոչարյանի զոհերը

Մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերում կրտսեր Ռուբենի հոլովակին, Հախվերդյանը ասաց, որ ինքը չի օգտվում համացանցից.«Ես չգիտեմ էտ ինչով եք նայել ու ես  ինչ գործ ունեմ իմ թոռնիկի վիդեոյի հետ»:


Իսկ, թե ինչպես է երգիչը վերաբերում վարչապետի հրաժարականին, պատասխանեց.«Ինձ բոլորովին չի հետաքրքրում իրա հրաժարականը, ես չգիտեմ ինչ մեխանիզմներով ա դա կատարվում, ես մենակ կողքից լսում եմ»:

Մեր այն դիտարկմանը, որ իրեն չե՞ն հետքրքրում երկրի ներքաղաքական հարցերը, Հախվերդյանը նշեց, որ ոչ.


«Ինձ մենակ իմ թոռնիկն ա հետաքրքրում, մնացածը բացարձակ հետաքրքրիր չեն»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->