>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 17-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Nissan Tiida և Suzuki մակնիշի ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan Tiida-ներից մեկը վարել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Գոհար Միքայելյանը, մեկ այլ Nissan Tiida վարել է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Միռա Մարտիրոսյանը, իսկ Suzuki-ն վարել է Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արմինե Ասրյանը։








Վթարի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գ. Միքայելյանը, Ա. Ասրյանը, Մ. Մարտիրոսյանը և վերջիններիս ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Արմինե Սահակյանը, 22-ամյա Հեղինե Հախնազարյանը, 27-ամյա Հասմիկ Հարությունյանը, Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Մարինե Բարսեղյանը, 28-ամյա Նառա Սարգսյանը, 25-ամյա Աննա Դոխոյանը, 31-ամյա Լիլիթ Նազարեթյանը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էին Suzuki և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արտաշատ» բժշկական կենտրոն։


Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։



Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Сообщение Նոր մանրամասներ՝ երեկ հարսանեկան արարողության մեկնող 3 կին վարորդների խոշոր ավտովթարից. պարզվել է վարորդների և 10 վիրավորների ինքնությունը появились сначала на MediaNews.


от admin

-->