>


ՀՀ ոստիկանությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի թափուր պաշտոնների համար։








Քոչարյանի զոհերը

Աշխատանքի համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, համակարգչային գիտելիքների և հայոց լեզվի գերազանց իմացությամբ (օտար լեզուների իմացությունը ցանկալի է) քաղաքացիներ:


Համապատասխան պաշտոնների գործառույթների մեջ են մտնում ահազանգերի ընդունում և ըստ ենթակայության փոխանցում, քաղաքացիներին խորհրդատվական աջակցության ցուցաբերում, արտակարգ իրավիճակների կամ շտապ բժշկական օգնության զանգեր ստանալու դեպքում դրանք իրավասու մարմիններին փոխանցում, ահազանգերն իրավասու ստորաբաժանումներին տրամադրում և այլն։
Աշխատանքն իրականացվելու է 24-ժամյա հերթափոխով:

Աշխատանքային փորձը ցանկալի է:



Դիմել ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ ք.Երևան, Նալբանդյան 130, հեռախոս՝ 011-58-49-71, էլեկտրոնային փոստ՝ kadrer@police.am:

Сообщение ՀՀ ոստիկանությունը աշխատանքի ընդունելություն է հայտարարում появились сначала на MediaNews.


от admin

-->