>


Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ ու ախորժելի թխվածք՝ օգտագործելով անուշաբույր թարմ խնձոր: Թխվածքը ստացվում է փափուկ, բայց խրթխրթան կեղևով:

Այն այնքան պարզ պատրաստման եղանակ ունի, որ կցանկանաք հաճախ թխել և ուրախացնել մտերիմներին:

яблочный пирог




Քոչարյանի զոհերը






Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • խնձոր՝ 4 հատ
  • ալյուր՝ 1 բաժակ
  • շաքարավազ՝ 150գ
  • ձու՝ 5 հատ
  • վանիլի շաքար՝ 15գ
  • թթվասեր՝ 60գ
  • կարագ՝ 100 գ
  • փխրեցուցիչ՝ 10 գ
  • աղ՝ մի պտղունձ

Պատրաստման եղանակ.

Առաջին հերթին պատրաստել խմորը: Խորը տարայի մեջ խառնել ձուն, շաքարավազը: Ավելացնել աղն ու հալեցրած կարագը: Նորից խառնել:




Այժմ ավելացնել թթվասերն ու վանիլինը: Խառնել բաղադրիչները, որ համասեռ զանգված ստացվի: Ալյուրը միացնել փխրեցուցիչի հետ, մաղել հեղուկ զանգվածի մեջ: Պիտի ստացվի համասեռ խմոր:

простой яблочный пирог



Հեռացնել խնձորների կեղևն ու միջուկը, կտրատել խորանարդիկների: Խնձորը լցնել խմորի մեջ, խառնել:

Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով: Լցնել խմորը և բաշխել ամբողջ մակերեսին: Թխել 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 20 րոպե: Ժամանակը կախված է տապակի չափից, պատրաստ լինելը կարող եք ստուգել չոփիկով:

яблочный пирог на сметане

Թխվածքը տապակից հանելուց հետո թողեք, որ սառի մի քանի րոպե, ինչից հետո մատուցեք:

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->