>


Երևանի զինվորական քննչականից խումբ է մեկնել Սյունիք՝ տեղի ունեցած միջադեպի հետքերով:








Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ այսօր ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։


ArmLur.am-ին հայտնել էր նաև, որ իրավապահները նախնական քննության արդյունքներով պարզել են, որ զինվորները միմյանց են կրակել, իսկ թե ինչն է եղել պատճառը, առայժմ հայտնի չէ:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին զինվորների հետ կապ ունեցող բոլոր անձինք հացաքննվում են: Մասնավորապես՝ ծառայակից ընկերներ, հրամանատարներ:



Մամուլում շրջանառվող` դիվերսիայի մասին լուրերին ի պատասխան ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով այս պահին ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում:

Сообщение Երևանի զինվորական քննչականից խումբ է մեկնել Սյունիք. Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ появились сначала на MediaNews.


от admin

-->