>

Աշնանային ցուրտ օրերից մեկի ժամանակ Տեխասի 66-ամյա բնակչուհին իր տան մոտակայքում անտուն տղամարդու տեսավ: Տղամարդու կյանքի տխուր պատմությունն իմանալուց հետո նա թողեց, որ վերջինս իր տանը գիշերի: Նա կերակրեց ու ապաստան տվեց նրան:

Գիշերվա կեսին կինը արթնացավ իսկական քաոսի մեջ: Սմիթը, այդպես էր անտուն տղամարդու անունը, գիշերվա կեսին անհասկանալի ձայնից արթնացել էր: Նրան թվացել էր, որ ինչ-որ մեկը ցանկանում է տուն ներխուժել, բայց երբ մոտեցել էր հյուրասենյակի դռանը, ծխի քուլաներ էր նկատել:




Քոչարյանի զոհերը

Տան ձեղնահարկում հրդեհ էր բռնկվել: Տղամարդը հասկացավ, որ իր փրկչի կյանքը վտանգի տակ է և շտապեց նրան օգնության հասնել նրան: Նա մտավ կնոջ ննջասենյակ այն պահին, երբ առաստաղը արդեն փլվում էր, ու դուրս բերեց կնոջը այնտեղից:




Տղամարդը հիշեց, որ բացի կնոջից տանը գտնվում են նրա երկու թոռնուհիները: Անտեսելով սեփական կյանքին սպառնացող վտանգը` նա վազեց երեխաների սենյակ, գրկեց նրանց ու ծխի քուլաներից խույս տալով` դուրս ցատկեց մուտքի դռնից:

Կնոջ հարազատները շատ էին վախեցել, սակայն բոլորը ողջ էին և առողջ:  Տունը, որտեղ 40 տարի ապրել էր տարեց կինը, փոշի էր դարձել, սակայն տղամարդու հերոսական արարքը փրկեց նրանց բոլորի կյանքը:


Եթե այդ գիշեր կինը օտար մարդուն չօգներ ու օթևան չտար, միգուցե հրդեհի հետևանքով մահանար՝ թոռնուհիների հետ միասին:


Կինը տան ապահովագրության գումարով նոր տուն կտեղափոխվի և իրենց հետ միասին ապրելու կտանի Սմիթին:

Այս պատմությունը ապացույցն է այն բանի, որ արված բարությունը անարձագանք չի մնում, իսկ բարիքը բարիք է ծնում…

Աղբյուր՝ Armpost

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->