>


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկում է ավելացնել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին տրվող միանվագ գումարի, անվանական թոշակների և պատվովճարների չափերը։








Քոչարյանի զոհերը

Տոկիոյի օլիմպիական խաղերին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր մեր հավաքականի պատվիրակությունը խոստանալով վերանայել մասնավորապես մեդալակիր մարզիկների թոշակների և պատվովճարների չափը։ Մասնավորապես ԿԳՄՍ նախագահ Կարեն Գիրոլյանը ՀՀ վարչապետին ներկայացրել էր ոչ այնքան գոհացնող պատկերը, որի համաձայն մրցանակակիր մարզիկները նախկինի համեմատ ավելի քիչ են այսպես ասած վարձատրվում պետության կողմից։ «Մեդալները ձեզնից, մնացածը մեզնից»,- նշել էր Փաշինյանը։ ԿԳՄՍ-ի նախագիծը կարելի է համարել շրջադարձային փուլ հայկական սպորտում։

«Մեր կառավարումը պետք է լինի ռազմավարական: Եթե մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը 24 օլիմպիական ոսկե մեդալ ունենա, ուրեմն պետք է այսօրվանից գործենք և մեր դրած նշաձողերից հետ չկանգնենք»,- նախօրեին օլիմպիադայից վերադարձած մարզական պատվիրակության հետ հանդիպմանն ասել էր Փաշինյանը։


Փաստորեն, ՀՀ հառավարությունը Տոկիոյի օլիմպիադայից հետո առաջին լուրջ քայլն է անում սպորտը զագրացնելու համար։ Այսպպես, հիմք ընդունելով Փաշինյանի՝ մարզիկներին տրամադրվող դրամական վճարումները կարգավորող իրավական ակտերը վերանայելու վերաբերյալ հանձնարարականները՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակի ամսավճարը կրկնապատկել, իսկ Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռքբերած մարզիկներին և նրանց անձնական մարզիչներին հատկացվող թոշակն ավելացնել շուրջ 3 անգամ։ Օլիմպիական խաղերի չեմպիոնին առաջարկվում է տրամադրել 1 միլիոն դրամ անվանական թոշակ՝ ներկայիս 500 հազար դրամի փոխարեն, իսկ նրա անձնական մարզչին՝ 500 հազար դրամ՝ ներկայիս 250 հազար դրամի փոխարեն։ Նախագծի հաստատման դեպքում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրները կստանան ամսական 700 հազար դրամ անվանական թոշակ՝ ներկայիս 350 հազար դրամի փոխարեն, նրանց անձնական մարզիչները՝ 350 հազար դրամ՝ 175 հազարի փոխարեն, իսկ բրոնզե մեդալակիրները և նրանց անձնական մարզիչները՝ համապատասխանաբար 600 հազար և 300 հազար դրամ։ Աշխարհի առաջնությունների չեմպիոնները կստանան 600 հազար դրամ, արծաթե մեդալակիրները՝ 400 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 300 հազար դրամ անվանական թոշակ, նրանց մարզիչները համպատասխանաբար 300, 200 և 150 հազարական դրամ: Առաջարկվող անվանական թոշակի ամսավճարի չափերը՝ նախագծի հավելվածում: Հաստատման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից:



Ավելին, նախատեսվող փոփոխություններով Օլիմպիական խաղերի չեմպիոնները կպարգևատրվեն 25 միլիոն դրամ միանվագ գումարով՝ ներկայիս 20 միլիոնի փոխարեն, արծաթե մեդալակիրները կստանան 20 միլիոն իսկ բրոնզե մեդալակիրները՝ 15 միլիոն դրամ։ Առաջարկվող փոփոխությունները կարելի է համարել անհրաժեշտություն սպորտի զարգացմանը զարկ տալու գործընթացում։ Ներկայիս սուղ պայմաններում մեր մարզիկները ըստ էության անհավանական արդյունքների են հասնում միջազգային հարթակում։ Պետության պատիվը բարձր պահած մարզիկները արժանի են ամենաբարձր գնահատանքի և ուշադրության։ ՀՀ վարչապետի կողմից մարզիկների թոշակների և պատվովճարների բարձացման սա արդեն երկրորդ նախաձեռնությունն է։ Հասարակությունը մարզիկներից ակնկալում է ոսկե մեդալներ և լուրջ հաջողություններ։ Լուրջ հաջողությունների հիմքում սակայն ֆինանսական ռեսուրսներն են ու ներդրումները։ Տարիների ընթացքում սպորտն անտեսելու հետևանքով անկախ Հայաստանը կորցրել է տասնյակ մեդալներ և մարզիկներ։

Ավելի ստույգ բազմաթիվ տաղանդավոր մարզիկներ լքել են Հայաստանը և հաջողությունների հասել այլ պետությունների դրոշի ներքո։ Վառ օրինակը թերևս մեր առաջին Օլիմպիական չեմպիոն ըմբիշ Արմեն Նազարյանն է։ 1996 թվականի Հայաստանի համար առաջին օլիմպիական ոսկին նվաճելուց հետո նա մեկնեց Բուլղարիա և երկրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դարձավ արդեն այդ պետության դրոշի ներքո։ Նման մարզիկներին մենք պարտավոր ենք աչքի լույսի պես պահելու։

Сообщение Շրջադարձային փուլ հայկական սպորտում․ Նիկոլ Փաշինյանը կատարում է մարզիկներին տրված խոստումը появились сначала на MediaNews.


от admin

-->