>


Այսօր առավոտյան ժամը 10-ի մոտակայքում ադրբեջանական զորքը հետ է քաշվել Եղցահողի սահմանին իրենց զբաղեցրած հատվածից, այս պահին իրենց դիրքերը դատարկ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը:








«Ադրբեջանական զորքը մեր զինվորների հեռանալուց հետո մոտ 1 կմ առաջխաղացում էր ունեցել, ինժեներական աշխատանքներ էին սկսել, դիրքավորվել էին, այսօր հետ են քաշվել իրենց զբաղեցրած դիրքերից, իրենք հիմա մնացել են նախկինում համայքնին պատկանող անասնաֆերմայի տարածքում»:


Հակոբյանը նշեց, որ ռուս խաղաղապահների հետ պայամանավորվել են, որպեսզի նրանց կողմից իրականացվող հերթապահությունը լինի շուրջօրյա:
«Այս պահին իրականացվում է պարեկային հերթապահություն, սակայն մեզ ասացին, որ շուտով հերթապահությունը կդարձնեն շուրջօրյա»,- ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը:



Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՊԲ զինծառայողները օրերս դուրս էին բերվել Եղցահողի դիրքերից: Երկկողմ պայմանավորվածություն է եղել, ըստ որի՝ հայկական զորքը դուրս է բերվելու Եղցահողի սահմանից, ադրբեջանական զինվախ ու-երը հետ են քաշվելու, իսկ սահմանը հսկելու են ռուս խաղաղապահները: Հայկական զորքի հեռանալուց հետո ադրբեջանցիները, ոչ միայն չէին հեռացել, այլը 1 կմ առաջխաղացում են ունեցել:

Сообщение Եղցահողի սահմանին ադրբեջանական դիրքերը դատարկ են, ադրբեջանցիները հետ են քաշվել, սահմանը շուրջօրյա կհսկեն ռուս խաղաղապահները. Եղցահողի գյուղապետ появились сначала на MediaNews.


от admin

-->