>

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը լուսանկար է հրապարակել, որում ԲԿ գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն է՝ փոքրիկ աղջնակի հետ: Լուսանկարին կից՝ նշված է.





«Լուսանկարում փոքրիկ Էվան է՝ գերակտիվ ու մարդամոտ:





Ծնվելուց հետո հինգ ժամ անց նրան վիրահատել են՝ աղիների մի հատվածի թերզարգացման խնդիրներով։ Բժիշկներն այդ մասին կանխատեսել էին մինչև նրա լույս աշխարհ գալը։


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նորածին Էվային վիրահատել է կենտրոնի գլխավոր տնօրեն՝ Նիկոլայ Դալլաքյանը։ Հիշում է՝ վիրահատությունը հեշտերից չէր, հետվիրահատական շրջանը նույնպես։ Էվայի բուժման պրոցեսն ամիսներ է տևել՝ դժվար ու պայքարի ամիսներ։

Բուժման ընթացքում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների թիմին են միացել նաև ԱՄՆ տարբեր կլինիկաների մասնագետներ, որոնք իրենց փորձով ևս օգնել են աղջնակին։ Հայ և ամերիկացի բժիշկների փորձը տվել է իր դրական արդյունքը, Էվան սկսել է նորմալ սնվել ու քաշ հավաքել։ Փոքրիկի աղիները սկսել են գործել բնականոն։



Տասը ամսականում Էվան իր ընտանիքի անդամների հետ միասին տեղափոխվել է ԱՄՆ ու մինչ օրս ապրում է այնտեղ։ Հայաստան գալու դեպքում անպայման այցելում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իր սիրելի բժիշկներին տեսնելու, մի քիչ էլ նրանց աշխատասենյակները տակնուվրա անելու համար

Երեխան օրերս էլ հետազոտվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, նրա մոտ անհանգստացնող խնդիրներ չկան»։

Сообщение Ծնվելուց ժամեր անց վիրահատված փոքրիկ Էվան միշտ այցելում է իր բժիշկին появились сначала на MediaNews.


от admin

-->