>

Ռուսաստանն իրավունք ունի զենք մատակարարել` ում ուզում է․ Զախարովան` Ալիևին




Քոչարյանի զոհերը

Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:





«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ», — ասաց նա:




Գերատեսչության ներկայացուցիչը հավելեց, որ ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը:

Сообщение Ռուսաստանն իրավունք ունի զենք մատակարարել` ում ուզում է․ Զախարովան` Ալիևին появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->