>

Մարիա Զախարովան հաստատեց․ Հայաստանին մնում է մեկ տարբերակ

ՌԴ ՆԳՆ-ն բազմիցս դիմել է Երևանին և Բաքվին՝ ուժ կիրառելուց զերծ մնալու և բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լարվածությունը նվազեցնելու կոչով:




Քոչարյանի զոհերը

Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմանը:





«Շեշտվել է ներկայիս պայմաններում առճակատման հռետորաբանության հակաարդյունավետությունը:

Եվ մենք շարունակում ենք ելնել նրանից, որ երկարաժամկետ լուծումը սահմանի սահմանազատման և դրա հետագա սահմանագծման շուրջ բանակցությունների մեկնարկն է:


Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- ասել է Զախարովան:

Ռուսաստանի կողմից արտերկիր զենքի մատակարարումը Մոսկվայի ինքնիշխան իրավունքն է:

Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին վերաբերող հարցին:



«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխգործակցություն ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, որ Մոսկվան հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահելու անհրաժեշտությունը:

CNN Turk-ին տված հարցազրույցում Ալիևը «անտրամաբանական» էր որակել ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանին զենք մատակարարելու մասին:

Сообщение Մարիա Զախարովան հաստատեց․ Հայաստանին մնում է մեկ տարբերակ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->