>


Երբ լրանում է մարդու 30 տարեկանը, նա իրենից ներկայացնում է ձևավորված ու կայացած անհատականություն, վաղուց հաստատված բնավորությամբ ու սկզբունքներով։ Սովորաբար այդ տարիքում շատ բան ենք իմանում, դադարում ենք շփոթվել, չմտածված քայլեր անել, հույս ենք դնում մեր խելամտության և հաշվարկների վրա։

Կա մի քանի բան, որոնք պատրադիր պետք է հասկանալ ու գիտակցել մինչ 30 տարեկան դառնալը։





Что должна успеть сделать каждая девушка к 30 годам - kolobok.ua






Ով է ձեզ շրջապատում և ով է ձեզ համար իսկապես թանկ։ Խոսքը գնում է ծնողների, երեխաների, ընկերների մասին։ Շրջապատը, որը բավականին արագ է փոփոխվում 18-22 տարեկանում, կարող է սուղ դառնալ 25-30-ում։ Եվ կորում են նրանք, ովքեր մեզ պետք չեն։ Նստեք ու մտորեք, ձեզ շրջապատող մարդկանցից ով է ձեզ համար իսկապես թանկ։



Ում հետ եք ուզում կապել կյանքը։ Եթե ունեք ընկեր, կամ արդեն ամուսնացած եք, իսկ ձեր երեխաները վաղը կգնան դպրոց, միևնույնն է, մտածեք․ արդյոք ձեր կողքին այն տղամարդն է, ում հետ կցանկանայիք լինել 40, 50, 60 տարեկանում։




Արդյոք ձեզ դուր է գալիս ձեր աշխատանքը։ 18-20 տարեկանում շատ հեշտ է աշխատանք փնտրելն ու գտնելը, բայց որքան մեծանում է մարդ, այդքան ավելի բարդ է դառնում տվյալ խնդիրը։ Առաջին հերթին, շատերը ցանկանում են գործի ընդունել ավելի երիտասարդներին, երկրորդը՝ խոսքը գնում է մտածելակերպի մասին։ Որքան ավելի ենք մեծանում, այդքան ավելի դժվար է մեծ փոփոխություններ իրականացնելը։ Այնպես որ եթե ձեզ դուր չի գալիս ձեր գործը, մտածեք այն փոխելու մասին։

Что должна успеть сделать каждая девушка к 30 годам - kolobok.ua

Արդյոք ձեզ դուր է գալիս ձեր կազմվածքը։ Տարեց տարի մեր նյութափոխականությունը դանդաղում է, մաշկի ու օրգանիզմի վիճակը վատանում։ Եթե 18-20 տարեկանում համեմատաբար հեշտ է 5-10 կիլոգրամից ազատվելը, 30-ից հետո գործընթացը բարդանում է։ Եթե չեք ուզում հետագայում խուսափել հայելու մեջ նայելուց, ավելի լավ է սկսեք կարգի բերել մարմինը հիմա։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->