>


Մեր բոլոր վախերը, հուզմունքն ու անհանգստությունը գալիս են մանկությունից։ Իզուր չեն ասում, որ փոքր երեխաները նման են սպունգի, կլանում են ամեն ինչ։ Միայն թե հաճախ մոռանում են, որ գիտելիքների ու ընդունակությունների հետ միասին նրանք կլանում են նաև ցավ պատճառող խոսքերը, խռովը։ Իլկա Բրյուլը ևս բացառություն չէ։

Աղջիկն օժտված է ունիկալ ու արտասովոր արտաքինով, որը նրան բաժին է հասել բնության կողմից։ Չէ որ ոչ ոք չի ընտրում՝ թե ինչ արտաքինով է ցանկանում ծնվել։ Սակայն Իլկային անդադար ծաղրում էին, ինչի արդյունքում նա որոշեց պլաստիկ վիրահատության ենթարկվել։ Բայց քանի որ դիմագծերը բնածին էին, վիրաբույժը չկարողացավ օգնել նրան։










Ու այդ ժամանակ գեղեցկուհին որոշեց սովորել ապրել դրա հետ, ընդունել սեփական արտաքինը և սիրել այն։ Նա դադարեց ուշադրություն դարձնել իր հասցեին հնչող վիրավորական խոսքերին։ Հետո նրա ընկերը առաջարկեց գեղեցիկ լուսանկարներ անել։




Երբ Իլկայի լուսանկարները հայտնվեցին համացանցում, մարդիկ ապշեցին։ Շատերը նշում էին, որ աղջիկը նման է էլֆի, իսկ նրա արտաքինը ունիկալ է։ Գովազդային ու մոդելային գործակալությունները նրան հազարավոր առաջարկներ արեցին, քանի որ վաղուց էին փնտրում հետաքրքիր արտաքինով մոդելի։



Այժմ Իլկան ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն է։ Նա արդեն մոռացել է խռովների ու իրեն ծաղրող մարդկանց մասին։ Այժմ կարելի է վստահ ասել, որ Իլկան երջանիկ կլինի։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->