>

Պուտինը Մակրոնին հայտնեց որпշմшն մшսին․ Պшշտпնшկան Փшրիզը шնցшվ գпրծի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020 թ.նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին:




Քոչարյանի զոհերը

Արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ:





Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հետագա համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը:

ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս դիմել է Երևանին և Բաքվին՝ ուժ կիրառելուց զերծ մնալու և բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լարվածությունը նվազեցնելու կոչով:

Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմանը:


«Շեշտվել է ներկայիս պայմաններում առճակատման հռետորաբանության հակաարդյունավետությունը:

Եվ մենք շարունակում ենք ելնել նրանից, որ երկարաժամկետ լուծումը սահմանի սահմանազատման և դրա հետագա սահմանագծման շուրջ բանակցությունների մեկնարկն է:

Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- ասել է Զախարովան:



Ռուսաստանի կողմից արտերկիր զենքի մատակարարումը Մոսկվայի ինքնիշխան իրավունքն է:

Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին վերաբերող հարցին:

«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխգործակցություն ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, որ Մոսկվան հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահելու անհրաժեշտությունը:

CNN Turk-ին տված հարցազրույցում Ալիևը «անտրամաբանական» էր որակել ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանին զենք մատակարարելու մասին:

Сообщение Պուտինը Մակրոնին հայտնեց որпշմшն մшսին․ Պшշտпնшկան Փшրիզը шնցшվ գпրծի появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->