>


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը:








Քոչարյանի զոհերը

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հայտարարության, Էմանուել Մակրոնի խնդրանքով Վլադիմիր Պուտինը նրան տեղեկացրել է 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին:


Արձանագրվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ:



Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, հետագա համատեղ աշխատանքի փոխադարձ տրամադրվածությունը:

Сообщение Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորումը появились сначала на MediaNews.


от admin

-->