>

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատսախանել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը




Քոչարյանի զոհերը

-Պարոն Նորիկյան, երեկ հարավ–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի, և հայտնի է, որ հակառակորդի կրակոցից չեն զոհերը: Դուք տարիներ շարունակ ձեր փաստաբանական գրասենյակով այս խնդիրները վեր եք հանել:





Հիմա, երբ 44-օրյա պատերազմ ենք տեսել, այդ ամենից հետո նման դեպքերը ինչի՞ հետևանք են, երբ մի կողմից թշնամին է, մյուս կողմից ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով զինծառայողներ են մահանում:

Նախ ցավում եմ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ես կարծում եմ, որ եթե տեղի ունեցածը հակառակորդի դիվերսիայի արդյունք չէ, իսկ դատելով ՊՆ-ի պաշտոնական տեղեկությունների այնուամենայնիվ, դա դիվերսիայի հետևանք չէ և հակառակորդը տեղի ունեցածի հետ առնչություն չունի, ապա դա պայմանավորված է բանակում տիրող ոչ ֆորմալ ինստիտուտների գերակայությամբ, հանցավոր բարքերի առկայությամբ, որոնք ուղղակիորեն կլանում են մեր երեխաների կյանքը: Սա լրջագույն սպառնալիք է, ոչ պակաս սպառնալիք, քան շատ ու շատ մարտահրավերներ:


Տարիներ շարունակ ես բարձրաձայնել եմ ու հիմա էլ բարձրաձայնում են, որ քանի դեռ մեր զինված ուժերից մենք արմատախիլ չենք արել հանցավոր բարքերը, ոչ ֆորմալ ինստիտուտները չենք փոխարինել ֆորմալ ինստիտուտներով և բանակում չենք հաստատել բառիս բուն իմաստով կարգուկանոն, մենք այսպիսի որբերգական դեպքերի, ցավոք սրտի, ականատես ենք լինելու: Այս ամենը պայմանավորված է նաև հրամանատարական կազմի երբեմն ոչ կոմպետենտությամբ, կարգապահության խիստ բացակայությամբհանցավոր արժեքների առկայությամբ, զինծառայողների պարապ մնալով, պատժի բացակայությամբ: Այդ ամենի հետևանքն այսպիսի ողբերգություններն են: Պետք է ուղղակի տարվի օբյեկտիվ քննություն: տարիներ շարունակ ոչ բոլորն են ենթարկվել պատասխանատվության, շատ-շատերը պլաստացել են պատասխանատվությունից և որևէ ղեկավար կազմի ուսադիրներ չեն պոկվել: Այսինքն մենք գործ ունենք մի տոտալ, տարիներ շարունակ արմատացած հիվանդագին երևույթների հետ, որոնց հետևանքով մեր երեխաների կյանքն է կորսվում: Համալիր քայլեր են անհրաժեշտ այս չարիքը մեր բանակից արմատախիլ անելու համար:

-Տեսակետ կա, որ մարտական հենակետում տեղի ունեցածը հետևանք է զինված ուժերում տիրող մթնոլորտի, և քանի դեռ այդ մթնոլորտն է տիրում, մենք չենք կարող հասնել բարեփոխումների, քաղաքական չեզոքության սկզբունքը խախտած զինվորականներով անհնար է հասնել այդ բարեփոխումներին: Կիսո՞ւմ եք այս տեսակետը:



Այո: Ես հնարավորություն եմ ունեցել այդ մասին ոչ միայն բարձրաձայն խոսելու, այլև այդ մասին ասելու անձամբ Նիկոլ Փաշինյանին, որ բարեփոխումների ինչպիսի կոնցեպտ էլ բերեք, ինչպիսի բարեփոխումներ էլ փորձեք իրականացնել, եթե դուք ՀՀ զինված ուժերում չեք հաստատել սոցիալական արդարություն, պատասխանատվության ինստիտուտը կյանքին չեք կոչել, բողոքարկման իրավունքը կյանքի չեք կոչել, այսինքն շարքայինից մինչև գեներալ բողոքարկման իրավունքը չեք բերել համապատասխանեցրել մեր իրավակարգավորումների հետ, բանակից արմատախիլ չեք արել այդ հոռի բարքերը, սուտ հանցավոր արժեքներով առաջնորդվելու մտայնությունը, բանակի անձնակազմի միջև փոխհարաբերությունները չեք համապատասխանեցրել գործող իրավակարգավորումներին, կարգապահական կանոնագիրքը իրապես կյանքի չեք կոչել, դուք ոչ մի բարեփոխում չեք կարող իրականացնել: Իմ կարծիքով, բարեփոխումն ամենից առաջ հետևյալն է. փոխել զինված ուժերի բարոյահոգեբանական մթնոլորտը: Եթե դուք չեք փոխում այդ մթնոլորտը, «Իսկաանդեր» չէ, ուզում եք միջուկային զենքի տիրապետեք, հագցրեք ձեր զինվորին ամենալավ հագուստը, տան պայմաններին համահունչ սնունդ մատակարարեք, եթե այդ միջավայրում բարոյագհոգեբանական մթնոլորտն առողջ չէ, ավելին, նպաստում է հանցավոր արժեքների գեներացմանը, խլում է կյանքեր, ոչ մի արդյունք հնարավոր չէ ապահովել: Ես ավելի շատ սա պայմանավորում եմ սպայական կազմի ցածր ինտելեկտուալ պաշարով: Շատ բան հենց սպայական կազմից է կախված: Բազմաթիվ հարցեր են առաջանում այս ողբերգության հետ կապված: Ինչու են այդ զինվորներն այդտեղ գտնվել, որտեղ են եղել իրենց ավագները, սպայական կազմը: Մնացած անձնակազմն ուր է եղել, ինչ հանգամանքներում են նրանք իրենց մոտ զենք կրել, ողբերգությանը նախորդող ժամանակահատվածում ինչ հարաբերությունների մեջ են եղել իրար հետ, արդյոք դա արձանագրվել է, թե ոչ: Բազմաթիվ հարցեր կան: Ու ասյ դեպքերը 1-2-ը չեն:

Այսինքն քանի դեռ այդ բարեփոխումները տեղի չեն ունեցել զինված ուժերում, խոսել նրա մասին, որ սնունդն ենք լավացրել, հագուստն է լավը, որևէ խնդիր դրանով չի լուծվելո՞ւ:

Ասեմ ավելին, քանի նախարար ու շտաբի պետ ուզում եք փոխեք, քանիսին ուզում եք գեներալ տվեք, քանիսին ուզում եք աստիճանազրկեք, բանակում սրտացավություն է պետք: Մի մարդ պետք է հայտնվի այնտեղ, որը պետք է սկսի շարքայինից մինչև վերջին գեներալը փոխի մթնոլորտը: Պետք է որակապես նոր զինված ուժեր ձևավորվեն, միայն գեղեցիկ շենքերը չեն: Ընդհանուր առմամբ, ժամանակակից պահանջներին համապատասխանող մտայնությամբ զինված ուժեր պետք է ձևավորվեն՝ սկսած բուժկազմակերպումից, որովհտև բանակում մթնոլորտը կախված է նաև զորակոչից: Ինչքան առողջ զորակոչ դու կազմակերպես, ինչքան արդարության սկզբունքի հիման վրա զինվորական ծառայությունը կազմակերպես, այնքան քիչ կլինեն ողբերգությունները: Այս ամենը լոըւրջ մարտահրավեր է, որը ՊՆ-ի նոր ղեկավարությունը պետք է դիտարկի սեփական պաշտոնին նետված մարտահրավեր, զգաստանա և աշխատի փոխել: Ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով ցանկացած զինծառայողի կորուստ լրջագույն հարված է բանակի ու պետության հեղինակությանը: Պետք է մի քանի գեներալի գլուխ թռչի իր ուսադիրի հետ միասին, որ մարդիկ զգաստանան և սկսեն իսկապես աշխատել: Իսկ պետությունը պետք է կարողանա այդ առումով նաև ինտելեկտուալ սպայական կազմի խնդիր լուծել, նրանց սոցիալական խնդիրները լուծել, որպեսզի մարդիկ ոչ թե նվիրումով, այլ հավեսով ծառայեն: Մարդիկ սիրեն իրենց աշխատանքը և ցանկանան ծառայել, ուզենան ինչ-որ բան փոխել: Ես ծանոթ եմ բանակում բարեփոխումների այդ կոնցեպտներին, ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգերին, և չեմ տեսնում այն արմատապես փոխելու, նոր բան ստեղծելու շունչը: Առավել ևս այդ կադրերին չեմ տեսնում, որոնք ունակ են փոխել: 30 տարի նույն մարդիկ են բանակում, որ փոխելու լինեին, կփոխեին յդ ընթացքում:

Сообщение «Պետք է մի քանի գեներալի գլուխ թռչի իր ուսադիրի հետ միասին»․ Նորայր Նորիկյան появились сначала на MediaNews.


от admin

-->