>

Եռակողմ հայտարարությունը ճաքեր է տալիս: Այս պայմաններում բավական է, որ հայկական կողմը հանդես գա իրավունքի դիրքերից, և Բաքվի փաստարկները կփլուզվեն թղթե տնակի պես:

Արդյոք դա նշանակում է, որ սպասվում է նոր պատերազմ:

Ալիևին երևի թվում էր, թե բռնել է Պուտինի մորուքից, բայց չստացվեց, և իրեն հասկացնել տվեցին, որ դա այդպես չէ: Ռուսաստանն իր սեփական շահերն ունի: Ինքը մտածում էր, թե Ռուսաստանը պետք է կատարի Ադրբեջանի ինչ-որ պայմաններ, որ ռուս խաղաղապահները, որոնք իրավաբանական առումով գտնվում են Ադրբեջանի տարածքում, պետք է անեն այն, ինչ ուզում է Բաքուն

Եվ բացի այդ՝ Մոսկվան դուրս չի եկել ԵԱՀԿ Մինսկի խմբից, իսկ Մինսկի խմբի համանախագահության օրակարգը հայտնի է, այն քննարկելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Դա որոշակիորեն նյարդայնացնում է Ադրբեջանին և դա սպասելի նյարդայնացում է:

Այս փուլում Ալիևը պարտվում է Փաշինյանին այն իմաստով, որ նա չկարողացավ օգտվել հնարավորությունից և կազմակերպել ուժ ընդդեմ Երևանի, որպեսզի սկսի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրացումը՝ կապված հաղորդակցության ուղիների բացման հետ:




Քոչարյանի զոհերը

Բաքուն, նախքան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների հնարավոր վերսկսումը, փորձում է հասնել Արցախում հայկական ռազմական գործոնի վերացմանը: Բաքվի ԱԳՆ -ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «վերջին օրերին արձանագրվել են Հայաստանի կողմից Ղարաբաղ զինված ուժերի անձնակազմի տեղափոխման» և նոր դիրքեր տեղակայելու դեպքեր: Բաքվի գերատեսչությունն ընդգծում է, որ կանխում է նման գործողությունները:


Հիշեցնենք, որ օրերս Արցախի ՊՆ-ն հայտնել էր Շոշ-Մխիթարաշեն գծի երկայնքով գնդակոծությունների մասին, ինչպես նաեւ այն տարածքներում, որտեղ, ըստ Բաքվի, հայկական կողմն ամրապնդում է իր դիրքերը: Բաքուն առաջին անգամը չէ, որ խախտում է հրադադարի ռեժիմը:





Իր հերթին, Հայաստանի ԱԳՆ -ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նոյեմբերի 9 -ի հայտարարության առաջին պարբերությունը հստակ սահմանում է. «․․․կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Ադրբեջանը դրանից հետո նոր դիրքեր է զբաղեցրել։ «Ներկայումս ադրբեջանական կողմը նույնպես փորձում է նոր դիրքեր զբաղեցնել շփման գծի տարբեր հատվածներում՝ տարբեր զինատեսակներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով հայ դիրքապահներին», նշված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։

Ընդգծելով, որ վերջին նման դեպքը գրանցվել է օգոստոսի 11-ին Մխիթարաշեն եւ Շոշ գյուղերի հատվածում, Հայաստանի ԱԳՆ-ն նշում է․ «Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զորամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից, բացահայտ կեղծիք է»։

Բաքվի ԱԳՆ -ն արձագանքեց՝ ասելով, որ «կանգ առնել» բառը չի նշանակում «մնալ» ոչ այս համատեքստում, ոչ էլ որևէ այլ համատեքստում: Այլ կերպ ասած, Բաքվի ԱԳՆ-ն կասկածի տակ է դնում Եռակողմ հայտարարությունը՝ նշելով, որ այն կարելի է ուզածի պես մեկնաբանել, կարելի է մեկ օր կանգ առնել, այնուհետև առաջ շարժվել:

Հայկական կողմը նույնպես կարող է նույն տրամաբանությամբ դիտարկել եռակողմ հայտարարության այլ կետերը, օրինակ ՝ Քարվաճառից և Քաշաթաղից հայկական զորքերի դուրսբերումը չի նշանակում զորքերի ընդմիշտ հեռացում:

Մինչ այժմ Պաշտպանության նախարարությունը ոչ մի մեկնաբանություն չի տվել, այնուամենայնիվ, իշխանություններին մոտ կանգնած մեր զրուցակիցը հարցին, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը շարունակի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, պատասխանել է. «Հակառակորդի տարածքում կան ռազմավարական թիրախներ, որոնք այժմ մեր նշանառության տակ են:

Օգտագործելով ՀՀ Զինված ուժերի զինանոցում առկա բոլոր հայտարարագրված և չհայտարարագրված միջոցները՝ հակառակորդին հասցվելու է անդառնալի վնաս, որից հետո այս պետության գոյությունը հարցականի տակ է դրվելու:


44-օրյա պատերազմի ընթացքում, հաշվի առնելով դրանց օգտագործման անդառնալի և աղետալի հետևանքները, դրանք չօգտագործվեցին: Սակայն հակառակորդը այլ տարբերակ չի թողնում: Նոր պատերազմը կլինի պատերազմ գոյության համար»:

Հարցին, թե կոնկրետ ինչ թիրախների եւ ինչ տեսակի զենքի մասին է խոսքը, նա չի մանրամասնել: Մեր զրուցակիցը միայն հավելել է, որ հաջորդ պատերազմը երկար չի տեւի, հետո կլինի այն, ինչ կլինի:

Իսկ ինչ է ասում Մոսկվան Ավղանստանում վերջին օրերին տեղի ունեցող խայրահեղ լուրջ և վտանգավոր իրաֆդարձությունների մասին։ Կարելի է ասել, որ ՌԴ-ն բացեիբաց ասում է Թալիբանի միջոցով ամերիկյան ուժերի դուրսբերումը արագացնելու ռուսական հատուկ օպերացիայի մասին :

Ահաբեկչության գործիքային օգտագործումը հենց այն հանգույցն է, որ թույլ է տալիս պատկերացնել Արցախյան 2020 պատերազմի ընթացքում սիրիացի վարձկանների խնդրում Կրեմլի ունեցած դերակատարությունը:

Իսկ ինչպես դա արվեց

2020-ի ամռանը Էդողանի ռեժիմը դադարեցրեց սիրիական Իդլիբում գտնվող ահաբեկիչների աշխատավարձի վճարումը, իսկ քիչ անց ՌԴ օդուժը ռմբային հարվածներ հասցրեց նրանց ճամբարներին: Անկարան չբողոքեց ռուսներից, ինչն անում էր դեռ գարնանը:



Թուրքական սովի եւ ռուսական ռումբերի համադրությունը ստիպեց թրքամետ սիրիացի հազարավոր վարձկաններին մեկնել Արցախ, որտեղ կար ամսական աշխատավարձ եւ հայի յուրաքանչյուր գլխի դիմաց խոստացված պարգեւատրում: Զոհվելու դեպքում նրանց ընտանիքներին երաշխավորված էր թոշակ:

Ահաբեկիչների արցախյան գործուղման եւ թուրքական բանակի ստորաբաժանումները դեպի Կարս տեղափոխելու հետեւանքով Էրդողանի իդլիբյան ճակատը էապես նոսրացավ: Սա նկատի ունենալով, Մոսկվան չեղարկեց Բաշար Ասադի ուժերի սպասվող աշնանային գրոհը դեպի թուրքերի գրաված գավառը:

Աֆղանստանը այժմ առարկայորեն է ցույց տալիս, որ Անկարայի, Բաքվի եւ Թել-Ավիվի հետ «կոմերցիոն» սերտ առնչություններ [Չեմեզով, 4] ունեցող Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջանակը, այդ թվում երկրի հատուկ ծառայությունների ղեկավարությունը [Նարիշկին, 5], աշխարհքաղաքական առումով «արդյունավետ» հարաբերությունների մեջ է նաեւ միջազգային տեռորի հետ: Հայաստանը տակավին թիրախի կենտրոնում է:

Այս գերզգայուն և լարված իրավիճակի ֆոնին ուշագրավ կոչով է հանդես եկել Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը.

Նա մասնավորապե սասել է․

«Արևմուտքի միջամտության շնորհիվ Ալիևի համար հետզհետե անհնար է դառնում ուժային մեթոդներով զիջումներ պարտադրել Հայաստանին:

Այդ համատեքստում ձախողվում է նաև Սյունիքի միջանցքի նախագիծը:

Ամենայն հավանականությամբ Ալիևը կդիմի ոչ ուժային, բայց ազդեցիկ քայլի և կփակի Բերձորի միջանցքը:

Հաշվի առնելով, որ անիմաստ է դիմել անձնական-նյութական շահերով ապրող Արցախի ղեկավարությանը, Արցախի համայնքների ղեկավարներին կոչ եմ անում պարբերական բլոկադաներին դիմակայելու համար պահեստավորել առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Պետք չէ հատուկ բացատրել, թե ինչպիսի կենսական նշանակություն ունի Արցախի հողի վրա ամեն հայ մարդու դիմանալն ու ապրելը:

Ուստի ամեն հնարավոր ջանք պետք է գործադրվի վերը նշված պահեստավորման խնդիրը լուծելու համար»:

Сообщение Եռակողմ հայտարարությունը ճաքեր է տալիս․ Ալիևին երևի թվում էր, թե բռնել է Պուտինի մորուքից, բայց եղավ անսպասելին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->