>


Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդը «ԳԱԶ 53»-ով մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է «Կոշաբուլախ» սարատեղիում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Հովիկ Արշակյանը իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայով Արծվանիստ գյուղի «Կոշաբուլախ» կոչվող սարատեղիում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։








Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Արշակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Сообщение Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 24-ամյա վարորդը «ԳԱԶ 53»-ով մոտ 100 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է «Կոշաբուլախ» սարատեղիում. կա վիրավոր. появились сначала на MediaNews.


от admin

-->