>

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորինս արագ վերացնել հումանիտար ոլորտում առկա խնդիրները: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:




Քոչարյանի զոհերը

Նրա խոսքով, Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում փոխանակել ռազմագերիներին՝ բոլորին բոլորի դիմաց բանաձևի համաձայն, ինչպես նաև տրամադրել ականապատ դաշտերի քարտեզներն ամբողջությամբ: Բացի այդ, ռուսական կողմը պնդում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները հնարավորինս շուտ սկսելու անհրաժեշտության մասին:






Խոսելով վերջերս փոխվարչապետների մասնակցությամբ Մոսկվայում եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման մասին՝ Զախարովան նշել է, որ կողմերին հաջողվել է վերադառնալ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մոտեցումների գործնական քննարկումներին:



The post Մոսկվшն Երևшնին և Բшքվին կոչ է шրել փոխшնшկել գերիներին «բոլորին բոլորի դիմшց» սկզբունքով appeared first on Amnew.site | լրատվական կայք.


от admin

-->