>

Էրդпղանը անձшմբ հшյտարարեց Թпւրքիայի կшյացրшծ որпշումը․ Անկшնխшտեuելի իրшվիճшկ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցության ցանկացած ձևի՝ հանուն Աֆղանստանում խաղաղության, այդ երկրում ապրող հայրենակիցների բարեկեցության, ինչպես նաև իր շահերը պաշտպանելու:





«Անկախ նրանից, թե ով է իշխանությունն այդ երկրում, Թուրքիան կաջակցի եղբայրական Աֆղանստանին և´ լավ, և´ դժվարին ժամանակներում»,- նշել է Թուրքիայի նախագահը։





Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ողջունում է երկրում իշխանության գալուց հետո Թալիբանի առաջնորդների չափավոր և հավասարակշռված հայտարարությունները:

Թուրքիայի ղեկավարը հաստատել է «Թալիբան» շարժման առաջնորդների հետ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը: «Մենք ավելի վաղ հայտարարել էինք, որ կարող ենք ընդունել Թալիբանի առաջնորդներին: Մենք այսօր նույնպես պատրաստ ենք»,- նշել է նա։


Ըստ Էրդողանի՝ Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությունը կարող է ամրապնդել այդ երկրի նոր վարչակազմի դիրքերը միջազգային ասպարեզում և հեշտացնել նրա գործը:



Էրդողանը անդրադարձել է նաեւ Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման գործում Թուրքիայի մասնակցության թեմային: Նրա խոսքով ՝ Անկարան իր ծրագրերը կառուցում է «նոր իրողություններին» համապատասխան: «Թուրքիան շարունակում է այս հարցի շուրջ բանակցությունները՝ ելնելով իրավիճակի զարգացումներից»,-հայտնել նա:

Էրդողանի փոխանցմամբ՝ այս պահին, ընդհանուր առմամբ, Աֆղանստանից տարհանվել է Թուրքիայի 522 քաղաքացի:

Երկրի ղեկավարը նաև հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ այս շաբաթվա վերջին կայանալիք բանակցությունների մասին:

 


от admin

-->