>


Օգոստոսի 19-ին Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանության հաղորդագրությունից:








Քոչարյանի զոհերը

«Նախագահ Զելենսկին շնորհավորեց Վ. Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ու հայ և ուկրանացի ժողովուրդների համագործակցությունը խորացնելու գործում:

Դեսպան Կարապետյանը Ուկրաինայի նախագահին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարեմաղթանքներն ու վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ երկկողմ հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:


Երկուստեք կարևորվեց առաջիկայում կայանալիք երկկողմ տարբեր մակարդակի շփումները և մասնավորապես՝ Հայ-ուկրանական միջկառավարական հանձաժողովի նիստի անցկացումը:



Նախագահ Զելենսկին խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետին և ողջ հայ ժողովրդին»,- նշված է հաղորդագրությունում:

 

Сообщение Ուկրաինայում ՀՀ դեսպանը հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկուն появились сначала на MediaNews.


от admin

-->