>


Այս թխվածքը պատրաստելու համար օգտագործվում են պարզ մթերքներ, որոնք գրեթե միշտ առկա են խոհանոցում: Ուրախացրեք ձեր ընտանիքի անդամներին այս անհավանական համեղ ու ախորժելի քաղցրավենիքով, առավել ևս, որ շատ քիչ ժամանակ է պահանջվում:

Screenshot_1 | Dessert recipes, Sweet pastries, Best cake recipes

Անրաժեշտ բաղադրիչներ.




Քոչարյանի զոհերը






  • 700 գ ծիրան
  • 180 գ կարագ
  • 250 գ շաքարավազ
  • 3 ձու
  • 10 գ փխրեցուցիչ
  • 500 գ ալյուր

Рецепт бисквитного абрикосового пирога 🔥 на Вкусном Блоге

Պատրաստման եղանակ.

Խորը տարայի մեջ լցնել շաքարավազը, ավելացնել հալեցրած կարագը: Լավ խառնել: Ավելացնել ձուն և հարել:




Ստացված խառնուրդի մեջ մաղել ալյուրն ու ավելացնել փխրեցուցիչը: Նորից խառնել, սակայն արդեն փայտե գդալով: Ջեռոցի տապակի մեջ լցնել խմորի 2/3 մասը: Բաշխել ձեռքերով և կողքերը բարձրացնել: Այնուհետև պատառաքաղով ծակծկել:



Լվանալ ծիրանները, հեռացնել կորիզը, կտրատել: Լցնել նախապատրաստված տապակի մեջ:

Խմորի մնացած կտորը դնել ալյուրոտ սեղանին, բարակ գրտնակել: Կտրատել բարակ գծիկների և ցանցի պես դնել մրգի շերտի վրա:

Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի, թխել 40-45 րոպե: Պատրաստի թխվածքը հանել տապակից, թողնել, որ սառի, շաքարի փոշի ցանել և մատուցել:

Абрикосовый пирог: пошаговый рецепт - Smak.ua

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->