>

«Կնքահայր» Դուգինը պատահմամբ բացահայտեց․ Ռուս-թուրքական եղբայրությունը հասավ նպատակին

Ժամանակակից եվրասիականության գաղափարախոսության «կնքահայրը»՝ Ալեքսանդր Դուգինը, բացահայտել է ռուս-թուրքական եղբայրության հերթական շերտը, որն, ըստ նրա, Էրդողանը սպառնալիքի տակ է դնում իր չափազանց մեծ հավակնություններով: Դուգինն ասում է, որ ցանկության դեպքում Պուտինը կարող էր Արցախի հարցը լուծել այլ կերպ:

«Ինչպես Թուրքիայում, այնպես էլ հենց Ադրբեջանում հաղթանակը վերագրվեց ամբողջությամբ Բաքու-Անկարա դաշինքին: Իրականում որոշիչ գործոնը Ալիեւի՝ պատերազմին լավ նախապատրաստվելու հետ մեկտեղ Պուտինի համաձայնությունն էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ուժային ճանապարհով վերականգնմանը: Հիմնական որոշումները կայացվել են հենց Մոսկվայում: Պուտինից էր կախված, թե ումն է Ղարաբաղը», ասել է Դուգինը:

Ղարաբաղի վերաբերյալ որոշումը «կարող էր բոլորովին այլ լինել: Եվ այդ դեպքում թուրք-ադրբեջանական դաշինքը, վախենամ, ոչինչ չէր կարող անել», ասել է Դուգինը:




Ռուսաստանը վաղուց արդեն չի թաքցնում, որ այն, ինչ կատարվում էր Արցախում, պլանավորել էր Ռուսաստանը՝ Թուրքիայի հետ միասին: Հիմա Ռուսաստանը նույնիսկ չի էլ փորձում Հայաստանին հակառակը համոզել եւ վերադառնալ «փրկության» հին փիառին: Ամեն ինչ շատ պարզ է:


Եվ ահա նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադառնալով Հայաստանին սպառազինելու առնչությամբ Ալիևի դժգոհություններին ասել է, որ Ռուսաստանն ունի որևէ երկրի զենք վաճառելու ինքնիշխան իրավունք:





Զախարովան նաև ասել է, որ Ռուսաստանը հատուկ հարաբերություն է հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ և հաշվի է առնում նաև ուժերի հավասարակշռությունը: Ռուսաստանը տարիներ շարունակ խոսում էր ուժերի հավասարակշռությունը հաշվի առնելու մասին, երբ միլիարդավոր դոլարների մահաբեր սպառազինություն էր վաճառում Ադրբեջանին, իսկ Հայաստանի հետ կնքում էր վարկային մատակարարումների պայմանագրեր, այն էլ ուշացնում մատակարարումները այնքան, որ ապրիլյան քառօրյայից հետո անգամ Հովիկ Աբրահամյանն էր համարձակվում բարձրաձայնել ուշացման խնդրի մասին:

Ի վերջո պարզ դարձավ, թե ինչ էր նշանակում Ռուսաստանի ասած ռազմավարակն հավասարակշռություն պահելը: Դա նշանակում էր, որ Ադրբեջանը սպառազինվում էր այնքան, որ ի վիճակի լիներ զանգվածային գրոհ կազմակերպել Արցախի դեմ, իսկ Հայաստանը սպառազինվում էր այնպես, որ ի վիճակի չլիներ բավարար մակարդակով դիմակայել այդ գրոհին: Իհարկե, ադրբեջանական սպառազինության շարքում էական դեր էին խաղում թուրքական և իսրայելական անօդաչուները, նաև իսրայելական ճշգրիտ հեռահար հրթիռները, սակայն Ռուսաստանը հստակ գիտեր, որ Բաքուն ի վիճակի է միլիարդներ ծախսել նաև այդ ուղղություններից զենք ձեռք բերելու համար, իսկ ահա Հայաստանը՝ ոչ:

Հետևաբար, հավասարակշռության մասին մտածող Ռուսաստանը պետք է մտածեր այդ մասին: Այդպիսով, քանի որ Զախարովան խոսում է հավասարակշռության մասին, մնում է միայն մտահոգվել, որ Ռուսաստանն այս անգամ էլ կապահովի այդ հավասարակշռությունն այնպես, ինչպես ապահովել էր նախորդ անգամ: Միաժամանակ, խոսելով հավասարակշռության մասին, Զախարովան ըստ ամենայնի Ալիևին ակնարկում է, որ պատրաստ են նաև վաճառել Ադրբեջանին, որքան կուզի, ինչպես մինչև պատերազմը: Առավել ևս, որ օրերս տեղեկություն եղավ, թե Բաքուն Իսրայելից պատրաստվում է գնել 2 միլիարդ դոլարի սպառազինություն: Մոսկվայի մոտ ըստ ամենայնի այդ տեղեկությունն ախորժակ է բացել:

Հետևաբար, Հայաստանն էլ իր հերթին պետք է մտածի հավասարակշռության մասին, բայց ոչ թե Բաքվի հետ հավասարակշռության՝ Հայաստանի համար դա այսպես ասած մտածելու բան չէ անգամ, այլ պետք է լինի նվազագույն պետական նպատակ, այլ հավասարակշռություն իր արտաքին անվտանգային հարաբերությունը կառուցելու առումով:


Եթե Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող երկրի ԱԳՆ խոսնակը հայտարարում է, որ հավասարակշռություն են ապահովում դաշնակցի և ոչ դաշնակցի միջև, դաշնակցի և նրա հանդեպ թշնամական տրամադրված երկրի միջև, ապա Հայաստանն էլ իր հերթին պետք է հավասարակշռի հարաբերությունը դաշնակցի և մնացյալ ուժային կենտրոնների միջև, որոնք կարևորագույն նշանակություն և դեր ունեն միջազգային անվտանգային համակարգում և այդ թվում Կովկասի անվտանգության համակարգում:

Հասկանալի է, որ այդ ձևակերպման ներքո, իրական քաղաքականության ռեժիմում Հայաստանի համար բարդ է նույն կերպ խոսել հավասարակշռության մասին, ինչ կերպ խոսում է Ռուսաստանը: Հայաստանի և ՌԴ այսպես ասած քաղաքական կշիռները անշուշտ տարբեր են: Սակայն, պետք է թերևս սկսել առնվազն հասարակական մակարդակում ավելացնել Հայաստանի կշիռն այդ առումով, դնելով խնդիրը՝ հավասաակշռված հարաբերություն աշխարհի և Ռուսաստանի միջև, որտեղ Հայաստանի հարաբերությունը հատուկ է ոչ միայն Մոսկվայի, այլ նաև Փարիզի, Վաշինգտոնի, Թեհրանի, Պեկինի, և ընդհանրապես բոլոր այն մայրաքաղաքների միջև,որոնք պատրաստ են գործնականո լումա ունենալ Հայաստանի անվտանգության աստիճանի բարձրացման գործում, լինի ռազմական, թե քաղաքական առումով:

Իսկ ինչ կատարվեց մինչ այդ․

Հունիսին 1-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողներին ասել էր, որ հաղորդակցությունների ապաշրջափակման Մոսկվա-Երեւան-Բաքու եռակողմ հանձնաժողովի աշխատանքը դադարեցված է սահմանային լարվածության պատճառով: «Այսօրվա դրությամբ աշխատանքները չեն շարունակվում: Սահմանում այս իրադարձությունների պարագայում ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Վերջին շրջանում կոնտակտներն ընդհատվել են այդ հարթակի մասով», ասել էր Գրիգորյանը:

Եռակողմ ձեւաչափում բանակցությունների վերսկսման վերաբերյալ հայկական կողմը պաշտոնական տարբեր մակարդակներում պայման էր դնում՝ գերիների վերադարձ եւ Բաքվի զորքերի դուրսբերում ՀՀ տարածքից: Բաքուն պնդում է հակառակ հերթականությունը, Մոսկվան նույնպես այդ դիրքերից է հանդես գալիս, հայկական կողմի պահանջներին պատասխանելով «դելիմիտացիայի ու հաղորդակցությունների բացման» անհրաժեշտությամբ:



Բաքուն Մոսկվայի առաջնորդությամբ ու Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի համակարգմամբ հարձակման է անցել Հայաստանի դեմ մի քանի ուղղություններով, որոնք համընկնում են Մոսկվայի ռազմական ներկայության երկրորդ բնագծին, որը ձեւակերպվում է որպես «հայ-ադրբեջանական սահման»:

Կառավարության օգոստոսի 12-ի նիստում Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարեց, թե պետք է օր առաջ վերսկսել աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում՝ «տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգով»:

Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանդիպումը: Իսկ օգոստոսի 18-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր դիրքորոշումը «խաղաղ դարաշրջան բացելու, թշնամանքը կառավարելու, ապաշրջափակման» վերաբերյալ:

Ստացվում է՝ պաշտոնական Երեւանը համաձայնել է բանակցություններին, չնայած գերիները չեն վերադարձվել, Բաքվի զորքերն էլ չեն լքել ՀՀ տարածքը: Ավելին, հայկական Զինուժը շարունակում է մարտական կորուստներ կրել նախկին վարչական սահմանին:

ՀՀ կառավարությունը տեղի է տվել Մոսկվայի ու Բաքվի ճնշմանը: Սակայն դա էլ չի նպաստել «խաղաղությանը»՝ երեկ էլ, ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են երեք հայ զինծառայողների դիերը՝ հրազենային վիրավորումներով: Եթե ՊՆ ինչ-ինչ պատճառներով պնդելու է Բաքվի անմեղության վարկածը, ապա ստիպված է լինելու խոստովանել շարքերում տիրող անկառավարելիությունը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հհ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրшմաններով աշխшտանքից шզատվել է Հ Հ  Պ Ն ռшզմական пստիկшնության Սիսիшնի ռшզմшկան пստիկшնության բшժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը։ Իսկ նախարարի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի հրամանատար, գնդապետ Արարատ Մինшսյանը։

Հիշեցնենք, որ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույնզորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն

Ամեն դեպքում մենք խոսում ենք արտաքին ճնշման մասին, սակայն ճիշտ կլիներ պետական կառավարման լծակներին չտիրապետելու մասին խոսել: Ռուսաստանի ճնշմանը հակազդող արտաքին բավարար ուժեր կան, որոնք չեն օգտագործվում: Դա ապիկարության հետեւանք է, թե դավաճանության՝ բոլորովին էական չէ, քանի որ երկու դեպքում էլ արդյունքը նույնը պիտի լիներ:

Сообщение «Կնքահայր» Դուգինը պատահմամբ բացահայտեց․ Ռուս-թուրքական եղբայրությունը հասավ նպատակին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->