>


Երեկ, օգոսոտսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ծիծեռանակաբերդի խճուղում նոր կառուցված կամրջի հարևանությամբ ճանապարհի մոտ 30 մետր հատվածում փլուզում է տեղի ունեցել։








Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։


Պարզվել է, որ փլուզվել է մայթեզրը, որի հարևանությամբ ինչ-որ կազմակերպություն շինարարական աշխատանքներ է իրականացնում։ Փրկարարաները սահմանազատել են տարածքը։

Ողջ գիշեր նշված հատվածում ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որպեսզի որոշ վայ վարորդներ չկայանեն ավտոմեքենաները նշված վայրում, քանի որ կա վտանգ, որ հնարավոր է՝ որոշ հատվածում փլուզումը շարունակվի։ Դեպքի վայր են ժամանել նաև վարչական շրջանի կոմունալ ծառայության պատասխանատուները։



Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս պահին էլ պարեկները նշված հատվածում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։

Сообщение Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 30 մետր ճանապարհում փլուզում է տեղի ունեցել появились сначала на MediaNews.


от admin

-->