>


Գեղամասար համայնքի սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն հնչել։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։








Քոչարյանի զոհերը

«Սոթքում հնչած կրակոցներից հետո արդեն երեք օր է՝ սահմանում հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել»,- նշեց նա։


«GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Սոթքի հանքի աշխատակիցները օգոստոսի 18-ից վերադարձել են աշխատանքի, և որ կրակոցները մի քանի օր է՝ դադարել են։

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի՝ Գեղարքունիքի հատվածում, կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի աշխատակիցներին մի քանի անգամ տարհանել են։ Ադրբեջանը կրկին դիմել էր սադրանքի՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։



Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի 1 զինծառայող:

Сообщение Իրավիճակը Գեղամասարի սահմանին․ համայնքի ղեկավարը մանրամասնում է появились сначала на MediaNews.


от admin

-->