>

ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել Սյունիքում երեք զինվորների դիերի հայտմաբերման դեպքով։ Կասեցվել են զորամասի պատասխանատու անձանց լիազորությունները մինչեւ քննության ավարտը։ ՊՆ-ն փորձում է հասկանալ, թե պաշտոնատար անձանցից ով է անգործություն ցուցաբերել: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունեցել։




Քոչարյանի զոհերը

Նախարարի հրամանով ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը։





ՀՀ ՊՆ նախարարի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի հրամանատար Արայիկ Մինասյանը։

Կայքի աղբյուրները հայտնում են, որ ազատումները կապված են երեկ երեք զինծառայողների սպանությունների հետ։


Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում, հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերը նշված զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Հ-ն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Сообщение Սյունիքում սպանված երեք զինվորների միջադեպի հետքով.Ծառայողական քննություն ՊՆ-ում появились сначала на MediaNews.


от admin

-->