>

Արմավիրի մարզում Mercedes-ը բախվում է «04»-ին. ուղևորները մեքենայից դուրս են թռչում (Տեսանյութ)




Քոչարյանի զոհերը

Shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է օգոստոսի 18-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցել խոշոր ավտովթարը, ինչի հետևանքով 25-ամյա Գագիկ Պողոսյանի վարած ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր։





Դեպքի վայրում Մեծամորի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գ. Պողոսյանի ավտոմեքենային հարվածել է մեկ այլ ավտոմեքենա։

Ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ այդ մեքենան Mercedes մակնիշի 10 UF 010 համարանիշի է, և ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն վարել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 40-ամյա Գևորգ Ղազարյանը։


Երեկ՝ օգոստոսի 19-ին, ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Ղազարյանը ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից նրան և Mercedes մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի մոտ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։



Ոստիկանությունը պարզել է նաև վիրավորների ինքնությունը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 17։30-ի սահմաններում դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39 կմ հատվածում դեպի Արմավիր ընթանալիս բախվել էր ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենային։

Տեսանյութը ստորև

Сообщение Արմավիրի մարզում Mercedes-ը բախվում է «04»-ին. ուղևորները մեքենայից դուրս են թռչում (Տեսանյութ) появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->