>




Քոչարյանի զոհերը

Ադրբեջանցիները շարունակում են մշակութային ցեղասպանությունն Արցախի՝ իրենց կողմից օկուպացված տարածքներում:





Այս մասին հայտնում է War.karabakhrecords.info-ն: Ադրբեջանցի զինվորականները ոչնչացնում են ոչ միայն հայկական եկեղեցիներ, խաչքարեր ու հուշարձաններ՝ նվիրված Արցախյան առաջին պատերազմին, հայկական գերեզմաններ, այլև Հայրենական Մեծ պատերազմին նվիրված խորհրդային հուշարձաններ:




Այս անգամ ադրբեջանցի չարագործները պղծել են Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հիշատակը հավերժացնող արձանը: Արբանյակից արված լուսանկարներից պարզ է դառնում, որ ադրբեջանցիները ոչնչացրել են խորհրդային մարշալի արձանը, ինչպես նաև կոտրել ու տեղափոխել են նրա ՄիԳ-17-ը, որ տեղադրված էր Մեծ Թաղեր գյուղի իր տուն-թանգարանի առջև:

Сообщение Ադրբեջանցիները պղծել են մարշալ Խուդյակովի արձանը появились сначала на MediaNews.


от admin

-->