>





Անհրաժեշտություն կա կրճատել ժամկետային զինծառայության ժամկետները. այլևս պատրաստ է բանակի բարեփոխման հայեցակարգը, ինտենսիվ բարեփոխումներ են կատարվելու, և այդ տրամաբանության շրջանակում մտադիր ենք անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի մոդելին: Այս մասին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով կառավարության նոր ծրագրում ՀՀ ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ դրույթներին:





«Դա նշանակում է, որ ժամկետային զինծառայողների թվի կրճատում կլինի, ավելի շուտ՝ զինծառայության ժամկետի կրճատում: Պրոֆեսիոնալ բանակը չի նշանակում պայմանագրային զինծառայություն, դա ենթադրում է, որ մարդն իր ամբողջ ժամանակը պետք է տրամադրի ծառայությանը: Օրինակ՝ պայմանագրային ծառայության դեպքում որոշակի ժամանակահատված դիրք են պահում, որոշակի ժամանակ էլ ազատ են:




Մենք ուզում ենք ամբողջապես փոխել այս մոտեցումները: Մենք ուզում ենք, որ սահմանային հսկողությունն ու պաշտպանությունն ամբողջապես փոխանցվի Սահմանապահ զորքերին. այդ նպատակով ԱԱԾ-ն պետք է ընդլայնի սահմանապահ զորքերի թվաքանակը, իսկ բանակն ամբողջապես պետք է կենտրոնանա ռազմական գործում հմտանալու վրա, իսկ երբ սահմանների պաշտպանության անհրաժեշտություն առաջանա, միայն այդ դեպքում զբաղվի ռազմական գործողություններով»,- նշեց Գրիգորյանը:

Сообщение Սահմանները կհսկեն ԱԱԾ սահմանապահ զորքերը, բանակը կզբաղվի ռազմական գործով. ԱԽ քարտուղար появились сначала на MediaNews.


от admin

-->