>

Այս տարվա օգոստոսի 2-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է պարտավորեցնել «168 ժամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում հերքել Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող, զրպարտող փաստացի տվյալներ պարունակող հոդվածը։





Դատարանի վճռով «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ», «Ինչու ոստիկանությունը քրեական գործ չհարուցեց վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ» վերտառությամբ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը արատավորող (զրպարտող) փաստացի տվյալները «Հերքում» խորագրի ներքո տեղադրել «168 ժամ» ՍՊ ընկերության ինտերնետային կայքում (www.168.am)՝ հետևյալ բովանդակությամբ.





«168.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Նորից միջադեպ՝ Արարատի մարզպետի մասնակցությամբ», «Հերթական ծեծկռտուքի միջադեպն է գրանցվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մասնակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել օրերս՝ մարզպետի հայրենի Նոր կյանք համայնքում», «Վարսավիրանոցի աշխատակիցը բացատրում է, որ հերթում սպասողներ կան, և բարեկրթորեն ներողություն է խնդրում մարզպետից։ Նա էլ, վիրավորված իր հանդեպ շարքային վերաբերմունքից, անխոս ու վրդովված դուրս է գալիս վարսավիրանոցից ու կես ժամ անց իրեն մերժած վարսավիրի մոտ հաշիվ մաքրելու է ուղարկում վարորդին», «Մարզպետի թասիբի» համար վարսավիր Սերոբը ծեծի է ենթարկվում հենց մուտքի մոտ, և ծեծի ենթարկող Արմեն Դավթյան անունով տղամարդը, ով, ասում են, ոչ թե վարորդն է, այլ եղբայրը, ծեծկռտուքից հետո սպառնում է Սերոբին՝ այդ գյուղ ոտք չդնել, ասում է՝ «ամեն անգամ էս գյուղ գալուցդ նորից ծեծ ես ուտելու ու գնաս», «Սակայն այս ամենով, ինչպես ասում են՝ «կինոն չի ավարտվում». վրեժխնդիր մարզպետը որոշում է նաև փակել տալ վարսավիրանոցը, արդեն քանի օր է՝ Սերոբի ածելիին ու մկրատին սովոր գյուղի բնակիչները վրդովված պատմում են միջադեպի մասին ու զարմացած են, որ Սերոբն այդպես էլ վախից Նոր կյանք ոտք չի դնում», «Միջադեպից օրեր անց վարսավիր Սերոբի լռությունը հուշում է, որ դեպքերի հետագա զարգացում չի եղել, երիտասարդը վախից կամ հետագա քաշքշուկներից խուսափելու համար հրաժարվել է դիմել ոստիկանություն» տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։


Հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չպետք է զիջի «168.am» լրատվական կայքում հրապարակված հոդվածների տեղեկատվությանը։

«168 ժամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ հայցվոր Գարիկ Սարգսյանի բռնագանձել 700.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում:



«168 ժամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ հայցվոր Գարիկ Մնացականի Սարգսյանի բռնագանձել 18.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված։

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:
Գարիկ Սարգսյանի փաստաբանական թիմից Civic.am-ին հայտնեցին, որ վճիռը ստացել են, զրպարտության վերաբերյալ դատարանն իրենց հայցն ամբողջությամբ բավարարել է, իսկ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի դեպքում իրենք 2 միլիոն էին պահանջել, սակայն բավարարվել է 700.000-ը: Այս պահին քննարկում են վնասի հատուցման չափի մասով բողոքարկման հարցը, վերջնական որոշում դեռևս չունեն։

Сообщение Դատարանը պարտավորեցրել է «168 ժամ» կայքին հերքել Գարիկ Սարգսյանի մասին զրպարտություն համարվող հրապարակումը և վճարել 700.000 ՀՀ դրամ появились сначала на MediaNews.


от admin

-->