>

ՀՀ ԱԽ քшրտпւղшրը հшuտшտեց․ Հшյաստшնին шյլ ելք չի մնпւմ

Անհրաժեշտություն կա կրճատել ժամկետային զինծառայության ժամկետները. այլևս պատրաստ է բանակի բարեփոխման հայեցակարգը, ինտենսիվ բարեփոխումներ են կատարվելու, և այդ տրամաբանության շրջանակում մտադիր ենք անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի մոդելին:

Այս մասին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով կառավարության նոր ծրագրում ՀՀ ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ դրույթներին:




Քոչարյանի զոհերը

«Դա նշանակում է, որ ժամկետային զինծառայողների թվի կրճատում կլինի, ավելի շուտ՝ զինծառայության ժամկետի կրճատում: Պրոֆեսիոնալ բանակը չի նշանակում պայմանագրային զինծառայություն, դա ենթադրում է, որ մարդն իր ամբողջ ժամանակը պետք է տրամադրի ծառայությանը:





Օրինակ՝ պայմանագրային ծառայության դեպքում որոշակի ժամանակահատված դիրք են պահում, որոշակի ժամանակ էլ ազատ են: Մենք ուզում ենք ամբողջապես փոխել այս մոտեցումները:

Մենք ուզում ենք, որ սահմանային հսկողությունն ու պաշտպանությունն ամբողջապես փոխանցվի Սահմանապահ զորքերին.

այդ նպատակով ԱԱԾ-ն պետք է ընդլայնի սահմանապահ զորքերի թվաքանակը, իսկ բանակն ամբողջապես պետք է կենտրոնանա ռազմական գործում հմտանալու վրա, իսկ երբ սահմանների պաշտպանության անհրաժեշտություն առաջանա, միայն այդ դեպքում զբաղվի ռազմական գործողություններով»,- նշեց Գրիգորյանը:


Ադրբեջանական զորքերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը, այդ խնդրի լուծումն այդպես ենք տեսնում, բոլոր գերիները հնարավորինս արագ պետք է վերադառնան Հայաստան, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանում է եղել, քննարկումներ ենք ունեցել ՀԱՊԿ առաքելության մասին,

շուտով, կարծում եմ, հստակ որոշումներ հայտնի կդառնան և լուծումներ կտրվեն:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է կարգավորվելու ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի, գերիների խնդիրները և որոնք են լինելու առաջին հարցում ՀԱՊԿ գործողությունները:



Եթե Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում, զորքերը ետ չի քաշում, ավելին՝ պարբերաբար սահմանային լարումներ են սկսում, զոհեր ենք ունենում, այդ դեպքում ինչու՞ ենք վերսկսում փոխվարչապետերի մակարդակով եռակողմ բանակցությունները:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ նման անհրաժեշտություն ու խնդիրներ լուծելու հնարավորություն են տեսել:

«Մենք կարծում ենք, որ ցանկացած իրավիճակում բանացելու հնարավորությունը պետք է օգտագործվի, նույնիսկ 90-ականների պատերազմի թեժ ժամանակահատվածներում են բանակցություններ ընթացել:

Եռակողմ բանակցությունները դադարեցվել են, որովհետև տվյալ պահին նման որոշում կայացնելու անհրաժեշտություն է եղել, բայց երբ հնարավորություններ ենք տեսել, նաև բանակցային ֆորմատն ենք օգտագործել,

ՀՀ շահերը բոլոր հնարավոր միջոցներով պետք է պաշտպանենք, և հիմա տեսնում ենք նման հնարավորություն»,- նշել է Արմեն Գրիգորյանը:

Сообщение ՀՀ ԱԽ քшրտпւղшրը հшuտшտեց․ Հшյաստшնին шյլ ելք չի մնпւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->