>

Ուշադիր լսեք խորհուրդս։ Որպեսզի եռամսյա զո րահավաքը կազմակերպված անցկացվի, զի նկոմիսարիատներին առաջարկում եմ, որ… Սպարտակ Ասոյան: Սպարտակ Ասոյանը գրում է.

Ուշադիր լսեք խորհուրդս։ Որպեսզի եռամսյա զո




Քոչարյանի զոհերը

րահավաքը կազմակերպված անցկացվի, զի նկոմիսարիատներին առաջարկում եմ առաջին խմբաքանակը , կարծեմ ՝ 800 -ից ավելի ,





հավաքագրել պաշտոնյաների ընտանիքներից՝ համայնքի ղեկավարից սկսած վերջացրած Պաշտպանության նախարար եւ նրա ենթակաները՝ ներկայացնելով ցուցակն ու նրանց ով լինելը։ Բժշկական թղթեր ներկայացնելիս՝ մանրամասը ստուգել։

Հույսներդ չդնեք միայն հովվի եւ շինականի, չարքաշկյանքով ապրող ընտանիքների զավակների վրա։ Հայրենիքի պաշտպանությունը բոլորի համար հավասար է։ Այլապես՝ ձախողումը պատրաստ է։


Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և

«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1356-Ն որոշմամբ, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:



Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։

Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

Հավաքներից խուսափելն առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ:

Сообщение Ուշադիր լսեք խորհուրդս․ Որպեսզի եռամսյա զո րահավաքը կազմակերպված անցկացվի, զի նկոմիսարիատներին առաջարկում եմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->