>

Այսօր «Հանրային հեռուստաընկերության» տաղավարում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Կառավարության 2021-26 թթ ծրագրին, հայտարարել է, որ մտադիր են անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի մոդելին։


«Դա նշանակում է, որ ժամկետային զինծառայողների թվի կրճատում կլինի, ավելի շուտ՝ զինծառայության ժամկետի կրճատում: Պրոֆեսիոնալ բանակը չի նշանակում պայմանագրային զինծառայություն, դա ենթադրում է, որ մարդն իր ամբողջ ժամանակը պետք է տրամադրի ծառայությանը:








Քոչարյանի զոհերը


Օրինակ՝ պայմանագրային ծառայության դեպքում որոշակի ժամանակահատված դիրք են պահում, որոշակի ժամանակ էլ ազատ են: Մենք ուզում ենք ամբողջապես փոխել այս մոտեցումները: Մենք ուզում ենք, որ սահմանային հսկողությունն ու պաշտպանությունն ամբողջապես փոխանցվի Սահմանապահ զորքերին. այդ նպատակով ԱԱԾ-ն պետք է ընդլայնի սահմանապահ զորքերի թվաքանակը, իսկ բանակն ամբողջապես պետք է կենտրոնանա ռազմական գործում հմտանալու վրա, իսկ երբ սահմանների պաշտպանության անհրաժեշտություն առաջանա, միայն այդ դեպքում զբաղվի ռազմական գործողություններով»,- ասել է նա։



Сообщение «Զինծառայության ժամկետը կկրճատվի. սահմանները կհսկեն ԱԱԾ սահմանապահ զորքերը»․ Արմեն Գրիգորյան появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->