>

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Այս մասին հայտնում է Արցախի Հնարապետության նախագահի աշխատաակազմը:





Ուղերձում մասնավորապես ասված է.





«Վեհափա՛ռ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պանծալի հոբելյանի՝ Ձեր ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

Ձեր անցած փառավոր ուղին երկնային Տիրոջը, հարազատ ժողովրդին ու Հայրենիքին անմնացորդ նվիրվածության ու անձնուրաց ծառայության լավագույն օրինակ է: Ձեր ապրած կյանքն ու գործը դեռ երկար տարիներ կուսուցանեն ու կդաստիարակեն սերունդներին՝ որպես հայրենասիրության ու աստվածապաշտության հրաշալի դաս՝ նրանց մեջ սերմանելով սեր և բարություն, խոհեմություն և իմաստնություն:


Դուք միշտ եղել եք Արցախի կողքին, Ձեր հայրապետական օրհնությամբ, խոսքով ու գործով մեծապես աջակցել, քաջալերել ու գոտեպնդել եք մեր ժողովրդին, ինչի համար մենք խորապես շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:



Թող ամենազոր Աստծո հովանու ներքո շարունակվի Ձեր հայրենանվեր առաքելությունը և հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր ձեռնարկումներն՝ ի նպաստ մեր հավատավոր ժողովրդի և մայր Եկեղեցու։

Վեհափա՛ռ Տեր,

Ընդունեք, խնդրեմ, իմ որդիական խոնարհումն ու խորին հարգանացս հավաստիքը և ջերմ բարեմաղթանքներն այս հիշարժան օրվա առթիվ։ Խաղաղություն, արևշատություն և ամենայն բարիք Ձեզ»:

Сообщение «Միշտ եղել եք Արցախի կողքին». Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ Գարեգին Բ-ի 70-ամյակի առթիվ появились сначала на MediaNews.


от admin

-->