>

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, Արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասել է.




Քոչարյանի զոհերը

«Ձերդ Գերազանցություն,





Ուրախությամբ տեղեկացա ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նշանակման մասին, ինչի կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ:


Չինաստանը և Հայաստանն ավանդական բարեկամական գործընկերներ են: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ապահովվում են տարբեր մակարդակներում ակտիվ շփումներ և կապեր, միջազգային ասպարեզում հաստատուն կերպով առաջ են մղվում գործնական համագործակցությունը և փոխգործակցությունը, հետևողականորեն պահպանվում է չին-հայկական հարաբերությունների առողջ և հաստատուն դինամիկան:

Ներկայումս կորոնավարակային համաճարակը տիրում է աշխարհում: Համախմբվածությունը և համերաշխությունը միակ ճիշտ ելքն է կորանավարակի դեմ պայքարում:



Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ամրապանդել մեր գերատեսչությունների միջև հաղորդակցությունը և փոխգործակցությունը, խորացնել բազմոլորտ համագործակցությունը՝ չին-հայկական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»:

Сообщение Պատրաստ եմ Ձեզ հետ ամրապանդել մեր գերատեսչությունների միջև հաղորդակցությունը և փոխգործակցությունը․ Չինաստանի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին появились сначала на MediaNews.


от admin

-->